Արցախի նախագահի «գլուխը քարով ցխել» խոստացած երիտասարդը մեկնում է Արցախ և շարունակում վիրավորել արցախցիներին

article-image

2019թ․ մայիսի 25-ին մի խումբ «հեղափոխականներ» Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք էին կազմակերպել, որի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին։ Նա ասել էր, «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Այս հայտարարություններից հետո իմքայլականները փորձել էին «հերքել» Աբրահամյանի հետ ունեցած կապը։ Այդ կապը «հայհոյախառն» արտահայտություններով նաև հերքել է Աբրահամյանը, այնինչ այդ կապի մասին փաստերն ավելի խոսուն են։

Ջիվան Աբրահամյանը, ով Արցախի գործող նախագահի «գլուխը քարով ցխելու» հայտարարությունից հետո իրավական հարթակում այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, օրեր առաջ մեկնել էր Արցախ։ Արցախից վերադառնալուց հետո վերջինս ուղիղ եթերում վիրավորական հայտարարություններ է արել Արցախի իշխանությունների և նախագահի թեկնածուների հասցեին և ասել«Արցախում տեսա ուժեր, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը հեռվացնեն Հայաստանից։ Արցախում տեսա ուժեր, որոնք ոչ թե նպաստում են հայության, Արցախի, այլ ադրբեջանական և այլ երկրների շահերին․․․ Արցախում էսօր փորձում է վերարտադրվել նախկին իշխանությունը․․․ Արցախում այս իրավիճակը օգտագործում են որոշ ուժեր, որպեսզի ամեն կերպ վերարտադրվեն և այդ ուժերը, չես կարող ասել՝ Ադրբեջանի կողմից ուղղորդվող ուժեր են, թե ինչի կողմից ուղղորդվող ուժեր են․․․»։

Իր խոսքերում Աբրահամյանը նաև պարբերաբար արտաբերում էր «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությունը։ Նա ասել է«Այդ մարդիկ, ովքեր պայքարում են Արցախի՝ առանձին հանրապետության գաղափարի դե ֆակտո և դե յուրե կարգավիճակի համար, դրանք ճիշտ ուժեր չեն, նրանք ֆինանսական մեծ միջոցներ են ուղղում այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են Արցախ-Հայաստան մի ամբողջություն գաղափարի շուրջ՝․․․ լինելով ազգադավ, ազգի դավաճան սրիկաներ։ Նման ուժերը ուղղորդվում են Բակոյի նմանների կողմից։ Վիտալի Բալասանյանը, որ ոչ մեկ անգամ է քարոզչություն արել, որ Հայաստանի հետ Արցախը կապ չունի, այսօր նրա նկարով ֆեյքեր համացանցում աղբ են լցնում բոլորի վրա։ Այսօր նրանք ամեն ինչ անում են, որպեսզի քարոզարշավ գնա և նրանք վերարտադրվեն Արցախի իշխանություն, որպեսզի վերջին բաստիոնը լինի հակահայկական քաղաքականության։ Այդ ուժերը նպատակադրված են թալանել Արցախը»։

Մեկ այլ ուղիղ հեռարձակմամբ Աբրահամյանը վիրավորական և «հայհոյախառն» արտահայտություններով անդրադարձել է մամուլում հայտնված այն տեղեկություններին, որ վերջինիս վտարել են Արցախից։ Նա ասել է«Դուք էդքան չկաք, որի ինձ վտարեք, Բակուլիկներ, Վիտալիկներ և մնացած նման երևույթներ․․․»։

Աբրահամյանի հետ Արցախ է մեկնել նաև Միքայել Մարգարյանը, ով 2018թ․ ապրիլ-մայիսին հայտնվել է հեղափոխական հարթակին և ներկայումս «քննադատում է» իր ընտրած իշխանություններին։
 


 

Վերջինիս ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա նույնպես «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարի ջատագովներից է և անգամ «Մի-ա-ցում» անվամբ երգ է թողարկել։

Միքայել Մարգարյանը, ի տարբերություն Արցախի նախագահի նախընտրելի թեկնածու չունեցող Աբրահամյանի, հայտնել է, որ Արցախի նախագահի իր նախընտրելի թեկնածուն Վահան Բադասյանն է։
 


 

Մարգարյանը նույնպես «հակա» դիրքորոշում ունի Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդեպ և կրկին հանդես է գալիս վիրավորական մեկնաբանություններով։
 


 

«Հեղափոխությունը պետք է կայանա նաև Արցախում»,- գրել է Միքայել Մարգարյանը և կիսվել «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման գրառմամբ, ինչով էլ բացատրում է նրա «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարակիր լինելը։



 

Հիշելով  Ջիվան Աբրահամյանի՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարով ցխելու» հայտարարությունը, տեսնելով նրա ու նրա ընկերների թշնամական վերաբերմունքը ԱՀ գործող իշխանության և ԱՀ նախագահի թեկնածուների նկատմամբ, առնվազն հարցեր են առաջանում, թե ինչու՞ մեկ այլ անձի կյանքին ուղղված սպառնալիքներ հնչեցրած անձը մինչ այս պահը որևէ իրավական պատասխանատվություն չի կրել, և իր սպառնալից հայտարարություններից հետո իր գաղափարակից ընկերների հետ ինչպե՞ս է նա մուտք գործել Արցախ։ Սրանք մտահոգիչ հարցեր են, որոնց շուրջ պետք է լրջորեն մտածել։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն