Մասիս Մայիլյանի մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

article-image

Այսօր՝ մարտի 27-ին, «Ереванская телебашня» տելեգրամյան ալիքում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ  Արցախի  Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը դեպքի Ռուսաստանի Դաշնություն 2020թ. մարտի 11-ից մինչև  2025թ. մարտի 11-ը (5  տարով) արգելափակված է։ Պատճառաբանական հատվածի մեջ նշված է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այդ որոշումը կայացրել է, քանի որ Մայիլյանը վտանգ է ներկայացնում ՌԴ ազգային անվտանգությանը։

Աղբյուրը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ անձնագրային սերիան դիվանագիտական է։

Հիշեցնենք, որ վերոնշյալ լուրերը, մոտ մեկ ամիս է, շրջանառվում են Արցախում, իսկ Մայիլյանը և իր քաղաքական թիմը բազմիցս հերքել են այդ փաստը՝ որակելով դա որպես իրենց դեմ իրականացվող «սև փիառ»։

Հավանաբար մոտ ապագայում կհաստատվի նաև Սամվել Բաբայանի մուտքի արգելքի սահմանափակման մասին տեղեկությունը, քանի որ շրջանառվող լուրերը նրան նույնպես վերաբերում էին։

Ստորև հրապարակում ենք փաստաթուղթը.


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն