ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով փետրվարի աշխատանքների համար

article-image

Ազգային ժողովը շարունակում է ամեն ամիս շռայլորեն պարգևատրել ԱԺ պատգամավորներին ու աշխատակիցներին։

Պարզելու, թե փետրվարին կատարած աշխատանքների համար որքան պագևավճար է բաժանվել՝ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը։

Հարցման պատասխանում AntiFake.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61149110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։ Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։ 

Հիշեցնենք նաև, որ 2020թ․ փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ էին բաժանվել։ Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որոնք պարգևատրվել էին 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։

Այսպիսով, հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակերում ԱԺ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մարտ ամսի դեռևս չստացած պարգևավճարները հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն