Ովքեր են մարդու անձնական և տեղակայման տվյալներին հասանելիություն տվող օրենսդրական փաթեթին կողմ քվեարկած պատգամավորները

article-image

Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում արտահերթ նիստ էր գումարվել, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը:

Տեղեկացնենք, որ տվյալ օրենսդրական փաթեթը երկրում առկա արտակարգ իրադրության պայմաններում համապատասխան պետական մարմիններին թույլ է տալու միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Այդ կառույցները հնարավորություն են ստանալու տեղեկանալ հետաքրքրություն ներկայացնող անձի, նրա հետ հեռախոսային շփում ունեցած անձանց գտնվելու վայրի, հեռախոսային շփման տևողության, զանգերի քանակի և այլ անձնական տվյալների մասին։ Որևէ անձի տեղորոշման գործընթաց կարող է սկսվել, եթե նա վարակակիր է կամ կասկած կա նրա՝ վարակակրի հետ շփման վերաբերյալ:

Թեև նշվում է, որ անձնական տվյալներին միջամտությունները կրելու են ժամանակավոր բնույթ, մի շարք մասնագետներ հասցրել են իրենց մտահոգոությունները հայտնել Բադասյանի կողմից ներկայացված «թերի» և խնդրահարույց օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Օրինակ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը հարցադրումներ էր արել, և հետաքրքրվել թե կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին, անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաև երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին և ո՞րտեղ են պահվելու անձնական տվյալները։ Դոյդոյանը առանցքային էր համարել այն, որ «բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև»։

ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները դեմ են արտահայտվել օրենսդրական այս փաթեթին, իսկ 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունից 57-ը կողմ են քվեարկել:

Ո՞վքեր են այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել անձնական տվյալներին միջամտություն թույլ տվող այս խնդրահարույց օրենսդրական փաթեթին՝ անհատապես ներկայացնում ենք ստորև, քանի որ հասարակությունը պետք է ճանաչի իրենց անձնական տվյալներին հասանելիություն տված պատգամավորներին։

Ռուբեն Ռուբինյան 

Մարիա Կարապետյան 

 

Արթուր Հովհաննիսյան

 

Անուշ Բեղլոյան

 

Հերիքնազ Տիգրանյան

 

Եղիշե Սողոմոնյան

 

Շիրակ Թորոսյան

 

Անդրանիկ Քոչարյան

 

Հովհաննես Իգիթյան

 

Արման Բոշյան

 

Արման Եղոյան

 

Ալեքսանդր Ավետիսյան

 

Տիգրան Ուլիխանյան

 

Թագուհի Ղազարյան

 

Արսեն Ջուլֆալակյան

 

Կորյուն Մկրտչյան

 

Արտակ Մանուկյան

 

Սուրեն Գրիգորյան

 

Մերի Գալստյան

 

Արթուր Մանուկյան

 

Գոռ Գևորգյան

 

Բաբկեն Թունյան

 

Տաթևիկ Հայրապետյան

 

Սոս Ավետիսյան

 

Ծովինար Վարդանյան

 

Միքայել Զոլյան

 

Արուսյակ Ջուլհակյան

 

Սարգիս Խանդանյան

 

Ալեքսեյ Սանդիկով

 

Արսեն Միխայլով

 

Կնյազ Հասանով

Հայկ Կոնջորյան

 

Երջանիկ Հակոբյան

 

Լիլիթ Մակունց

 

Վահագն Հովակիմյան

 

Արարատ Միրզոյան

 

Հռիփսիմե Գրիգորյան

 

Վարդան Աթաբեկյան

 

Հակոբ Սիմիդյան

 

Սեդրակ Թևոնյան

 

Սերգեյ Ատոմյան

 

Հովիկ Աղազարյան

 

Արգիշտի Մեխակյան

 

Նարեկ Մկրտչյան

 

Մաթևոս Ասատրյան

 

Սերգեյ Մովսիսյան

 

Վարազդատ Կարապետյան

 

Հայկ Սարգսյան

 

Արեն Մկրտչյան

 

Արփինե Դավոյան

 

Արտաշես Պետրոսյան

 

Վահե Հովհաննիսյան

 

Լիլիթ Ստեփանյան

 

Տիգրան Կարապետյան

 

Կարեն Համբարձումյան

 

Արմեն Խաչատրյան

 

Վահե Ղալումյան

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն