Բջջային հեռախոսներով անձնական տվյալներ ստանալու վիճահարույց օրինագիծը չընդունվեց

article-image

Այսօր ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Երեկվանից այն արժանացել էր մի շարք քննադատությունների հասարակական-քաղաքական շրջանակների, ոլորտի մասնագետների և պատգամավորների կողմից։ Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 57 պատգամավորների քվեարկության շնորհիվ։

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Արդյունքում կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրո, ուստի նախագծերի փաթեթը չընդունվեց։

Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 67 ձայն։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն