ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունների կապակցությամբ

article-image

Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, 31 մարտի, 2020թ. – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)) հետևել են Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «համընդհանուր ընտրություններին», որի առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը 2019թ. մարտի 9-ին համանախագահների հայտարարությամբ վերստին հիշատակված տարրերի և  սկզբունքների համաձայն իր ապագան որոշելու գործում: Համանախագահները, այնուամենայնիվ, նշում են, որ Լեռնային Ղարաբաղը որևէ համանախագահ պետության կամ մեկ այլ երկրի կողմից ճանաչված չէ որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Հետևաբար, համանախագահները չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները որպես ազդեցություն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և ընդգծում են, որ արդյունքները որևէ ձևով չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների վերջնարդյունքը՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բերել տևական և  խաղաղ կարգավորման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն