Սերժ Թանկյանը պնդում է՝ թվիթերյան էջը կոտրել են. ադրբեջանամետ հրապարակման հետքերով

article-image

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից գրառումներ տարածել։ «Իմ օգտահաշիվը կոտրել էին կարճ ժամանակով, և այն այժմ վերականգնված է։ Հետևաբար՝ անտեսեք այդ ընթացքում արված / կիսված ցանկացած գրառում»,- նշել է հայազգի երգիչը։


Ավելի վաղ Սերժ Թանկյանի օգտահաշվով տարածվել էր ադրբեջանական «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հորջորջվող, անհայտ հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը, որը վերաբերում էր մարտի 31-ին Արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր։
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն