Daily Digest. 03.04.2020. Որոշ լրատվականների մանիպուլյացիաները և Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները. AntiFake.am-ի օրվա ամփոփումը

article-image

AntiFake.am-ը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

Հայաստանում օրեցօր ավելանում են նոր կորոնավիրուսով վարակված դեպքերի քանակը:

Ապրիլի 3-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակվածության 736 դեպք: 43 պացիենտ բուժվել է, ունեցել ենք 7 ցավալի մահ:


Արդեն անդրադարձել էինք այն փաստին, որ Կառավարությունում կազմակերպվող մամուլի ասուլիսներին չեն հնչեցվում AntiFake.am-ի հարցերը: Սրան անդրադարձել է նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ լրատվամիջոցների հետ հարաբերություններում պարետատան կողմից կիրառվող երկակի ստանդարտները զրոյի են հասցնում պարետատան տեղեկատվական քաղաքականության արդյունավետությունը, քանի որ, մամուլի ասուլիսների ընթացքում պատասխանելով միայն իշխանությանը քմահաճո լրատվամիջոցների հարցերին, պարետատունն արտակարգ դրության պայմաններում օդում կախված է թողնում հասարակության շրջանում պտտվող բազմաթիվ կենսական հարցերի պատասխանները», - ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ «Պարետատան կողմից անտեսվում են լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցեր. «Մեդիա պաշտպանի» արձագանքը AntiFake.am-ի ահազանգին»


Մինչ վարակվածության դեպքերը ավելանում են, իշխանական և իշխանամերձ լրատվականները մանիպուլյացիոն տարբեր քայլերի են դիմում:

Օրինակ, երեկ՝ ապրիլի 2-ին, «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ՀՀ կառավարությանը, մանիպուլյատիվ ինֆոգրաֆիկայով ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Բանն այն է, որ յուրաքանչյուր օրվա հաստատված դեպքերը առանձին արձանագրելու և դրանք ըստ օրերի ներկայացնելու փոխարեն՝ «Ազատությունը» դեպքերի գրանցման օրերի որոշակի «խմբավորում» է կատարել՝ մոլորության մեջ գցելով իր ընթերցողներին և վիզուալ խաբկանք ստեղծելով, թե դեպքերը աստիճանաբար նվազում են:

Առավել մանրամասն՝ ««Ազատություն» ռադիոկայանը մանիպուլացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվերը»


Նույն ինֆոգրաֆիկ մանիպուլյացիային դիմել է վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը և «armtimes.com» էլեկտրոնային կայքը, որոնք մանիպուլյատիվ ինֆոգրաֆիկան հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջերում։

Նշենք, որ ներկայացրած ինֆոգրաֆիկաները մանիպուլյատիվ են նաև այն պատճառով, որ 7-օրյա տվյալներ պարունակող ինֆոգրաֆիկայից հետո ներկայացվել է ընդամենը 3 և 2 օրեր ամփոփող տվյալներ, որոնք ուղղակիորեն չեն կարող իրապես արտացոլել առկա պատկերը, համեմատելի չեն 7 օրում գրանցված արդյունքներ հետ։ Այս ամենը նաև խոսում է ոչ պրոֆեսիոնալ և անգրագետ մոտեցման մասին։ 

Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի և «armtimes.com»-ի ֆեյսբուքյան էջերից այս ինֆոգրաֆիկայի նկարները հեռացվել են:

Ամբողջական հոդվածը՝ «Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը նույնպես մանիպուլացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվերը»


Իսկ Նիկոլ Փաշինյանը հասցրել է մի օրում 5 անգամ հակասել ինքն իրեն: «Իրավիճակը վերահսկելի՞ է, թե՞ ոչ»,   «կորոնավիրուսը երիտասարդների համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ», «խուճապ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ», «կորոնավիրուսը սովորական գրի՞պ է, թե՞ ոչ», «Հայաստանում օրավարձով աշխատողներ կա՞ն, թե՞ ոչ»:

Հաշվի առնելով վարչապետի գրվող-ջնջվող-խմբագրվող գրառումները և նախկինում և ներկայումս Նիկոլ Փաշինյանի այլ հակասական հայտարարությունները՝ սա օրինաչափ է և զարմանալի չէ։ Սակայն մտահոգիչ է, որ հակասությունները դրսևորվում են կորոնավիրուսային պանդեմիային առնչվող հարցերով, որոնք որոշակի վերաբերմունք են ձևավորում հանրության մոտ, ինչը, պարզվում է, սխալ է եղել:

Առավել մանրամասն՝ «Փաշինյանը մեկ օրում 5 անգամ հակասել է իր նախկին հայտարարություններին. սովորական գրիպից մինչև օրավարձով աշխատողներ»


Կապված Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ՝ հայտարարություններով հանդես են եկել նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, առանձին երկրների արտաքին գործերի նախարարություններ:

AntiFake.am-ը մի տեղում է հավաքել բոլոր կարևոր հայտարարությունները և առանձին դեպքերում համեմտել դրանք նախկինում արված հայտարարությունների հետ:

Դրանցից ամենակարևորը, թերևս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր: Ի՞նչ նկատի ունեն համանախագահները՝ հղում կատարելով իրենց նախկին հայտարարությանը: Ըստ էության՝ նրանք նկատի ունեն նույն Մադրիդյան սկզբունքները: Հիշեցնենք, որ նախկինում ներկայիս իշխանության մասը կազմող գործիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ քննադատության էին ենթարկել իշխանությունների Մադրիդյան սկզբունքների համար, այն դեպքում, երբ նրանց իսկ իշխանության օրոք այս սկզբունքները դարձյալ շրջանառության մեջ են մտել և բանակցվում են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Միջազգային հանրության արձագանքը Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին»

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն