Նիկոլը բոլորի աչքի գրողն է դառնալու մի քանի ամսից. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այս ճգնաժամի պատճառը Կառավարությունն է: Սրա մեջ երկրորդ կարծիք չկա: Իրենք իրենց պահվածքով հասցրեցին նրան, որ Հայաստանը տարածաշրջանում ունենա ամենաբարձր թվերը կորոնավիրուսով վարակվածների: Այս մասին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ միջոցառումներին՝ Սամսոնյանը նշեց, որ անհրաժեշտ էր մարտի 1-ից փակել Իտալիայից եկող չվերթը և Իրանի հետ սահմանը, միաժամանակ մեկուսացնելով ժամանողներին:  

«Արտակարգ դրության պահանջները ՀՀ քաղաքացիների կողմից թերի են կատարվում, եթե չասենք շատ դեպքերում չեն կատարվում. պատճառը այն է, որ հասարակությունը սովորել է պոպուլիստ Փաշինյանի առկայությանը»,-ասել է Սամսոնյանը:

«Քաղաքացիներին ուղղված իշխանությունների այսօրվա կոչերը, որ տանը մնան, ավելի լուրջ վերաբերվեն այս համաճարակին և այլն, էլ իմաստ չունեն, որովհետև այդ նույն համաճարակի արդեն իսկ մեծ թափ հավաքած ժամանակ վարչապետն իր կողմնակիցների հետ Մեղրիում, սահմանակից Իրանին, որտեղ մահեր էին գրանցվում և 1000-ից ավել վարակված կարասում էր՝ «ժողովուրդ ջան, կորոնավիրուսն ում շունն ա» ու նմանատիպ բաներ։ Այս  ամենից հետո հասարակական իներցիան շատ դժվար է կասեցնել»,- նշել է Սամսոնյանը:

Անդրադառնալով պարետատան գործունեությանը Սամսոնյանը նշեց. «Պարետատունը նաև չի պահում տարրական լրագրողական գործընկերային հարաբերությունները: Կայքեր կան, այդ թվում մեր AntiFake.am-ը, որոնք հարցեր են ուղղում, իրենք չեն հնչեցնում: Իրենք այս ժամանակ էլ են «մեր » ու «ձեր» անում»:

Սամսոնյանը նկատեց, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի լրացումների նպատակը  քաղաքական հակառակորդներին հետապնդելու օրինական հիմքեր ունենալն է:

Սամսոնյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից պարենային պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնելու վտանգավորությանը և համուզմունք հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունը ճշգրիտ չէ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունը չի կարողանում կոնսոլիդացնել ողջ քաղաքական դաշտը, Սամսոնյանը նշել է. «Ի սկզբանե այդ ճանապարհը չի ընտրվել»:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության մարտավարության և ռազմավարության առանցքում վրիժառությունն է դրված»,-նշել է Սամսոնյանը

ՀԿ նախագահը նաև անդրադարձել է պետական համակարգում ահռելի գումարների հասնող պարգևավճարներին՝ նշելով, որ դա անընդունելի է նման տնտեսական պայմաններում:

«Մարդիկ սկսելու են իրենց աչքի գրողը դարձնել իշխանություններին, որովհետև մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընտրել են որպես փրկիչ: Նիկոլ Փաշինյանը դիրքավորվել է որպես փրկիչ»,- հավելել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույցի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն