Daily Digest. 04.04.2020. AntiFake.am-ի հրապարակումները՝ մեկ տեղում

article-image

Հայաստանում շարունակվում է արտակարգ դրությունը՝ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված:

Ապրիլի 4-ի դրությամբ, համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ 770 կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցանք:


«Այս ճգնաժամի պատճառը Կառավարությունն է: Սրա մեջ երկրորդ կարծիք չկա: Իրենք իրենց պահվածքով հասցրեցին նրան, որ Հայաստանը տարածաշրջանում ունենա ամենաբարձր թվերը կորոնավիրուսով վարակվածների»: Այս մասին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

«Քաղաքացիներին ուղղված իշխանությունների այսօրվա կոչերը, որ տանը մնան, ավելի լուրջ վերաբերվեն այս համաճարակին և այլն, էլ իմաստ չունեն, որովհետև այդ նույն համաճարակի արդեն իսկ մեծ թափ հավաքած ժամանակ վարչապետն իր կողմնակիցների հետ Մեղրիում, սահմանակից Իրանին, որտեղ մահեր էին գրանցվում և 1000-ից ավել վարակված կար, ասում էր՝ «ժողովուրդ ջան, կորոնավիրուսն ում շունն ա» ու նմանատիպ բաներ։ Այս  ամենից հետո հասարակական իներցիան շատ դժվար է կասեցնել»,- նշել է Սամսոնյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ «Նիկոլը բոլորի աչքի գրողն է դառնալու մի քանի ամսից. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»


Մեծ խնդիրներ են կուտակվում նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխին: Կառույցը խնդիրներ ունի Միջազգային ավիացիոն կազմակերպության հետ, որը կարող է անվավեր համարել Հայաստանում գրանցված ստացած ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվությունը:

Ռևազյանը հերքել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիային լիցենզիայից զրկելու տեղեկություները. «Որևէ մեկն իրավասու չէ մեզ լիցենզիայից զրկել»,- ասել է Ռևազյանը։

Միևնույն ժամանակ Ռևազյանը նշել է. ««Այստեղ խոսքը գնում է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին։ Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա և մենք հիմա ուզում ենք պարզաբանել եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել։ Որովհետև ինչպես դուք հիշում եք, մենք նշել ենք, որ հնարավոր է ստուգումներ իրականացնեն Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

AntiFake.am-ը առաջիկայում կներկայացնի, թե ինչ պայմաններում է տեղի ունենում ավիաընկերություններին տրված թույլտվությունները վերցնելը, և ով է թերացումների պատասխանատուն։

Մինչ այդ կարդացե՛ք՝ «Հայաստանում գրանցված ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունները. Տաթևիկ Ռևազյան»

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն