Joni Brjoni-ն ուղղորդվում է ՊՈԱԿ-ի Հովոյի՞ց․ PastInfօ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Փաստինֆոն» «Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ» վերտառությամբ հրապարակման մեջ գրում է՝

Արդեն քանի օր է, ինչ համացանցում լայն տարածում են ստացել Ջոնի Բրջոնիի օգտատերի ֆեյսբուքյան ուղիղ եթերները, որտեղ վերջինս փորձում է կատակել, երգել և զբաղեցնել հանրությանը: Հատկանշական է, որ համացանցում տարածվել է լուսանկար, թե ինչպես է երիտասարդի ուղիղ եթերին հետևում նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Առեղծվածային երիտասարդի փոքր ինչ տարօրինակ վարվելակերպը տարակուսանքի առիթ է տվել և ֆեյսբուքյան հանրությանը բաժանել երկու մասի՝ մի մասը պնդում է, որ երիտասարդն ունի ակնհայտ առողջական խնդիրներ, իսկ մյուս մասը վստահեցնում է՝ երիտասարդն ավելին քան առողջ է և նրա վարքում «մութ հետքեր» կան: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ երիտասարդն ունի առողջական խնդիրներ, բացի այդ՝ շատ հարցականներ են առաջանում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչպես են նրա ուղիղ եթերներն ի սկզբանե այդքան մեծ դիտումներ հավաքել: Վարդանյանը վստահեցնում է, որ միանգամից մի քանի հազար դիտում հավաքելը գրեթե անհնար է, ինչը նշանակում է, որ դա ի սկզբանե որոշված է եղել:

«Երիտասարդն իր տեսանյութերից մեկում «Հովոյի» անունն է տալիս, որն, ամենայն հավանականությամբ, վարչապետին կից ֆեյքաբուծարանի ՊՈԱԿ-ի Հովոն է: Ուղիղ եթերներին հետևում են նաև իշխանական պատգամավորները: Միայն Տիգրան Ավինյանի տեսանյութն է շրջանառվում, բայց Սուրեն Պապիկյանն էլ է հետևել, իշխանության այլ ներկայացուցիչներ էլ: Այսինքն՝ այս մարդիկ մտել են և փորձել են տեսնել, թե ինչպես է ընթանում իրենց աշխատանքը: Այս մարդկանց հիմնական նպատակն է մեզ շեղելը, շեղելն իրական խնդիրներից: Բացի այդ՝ երիտասարդը մասնակցել է նաև իշխանության բռնազավթմանը»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հենց իշխանության մեղքով է կորոնավիրուսի համավարակն այդքան տարածում գտել ՀՀ-ում, մինչդեռ՝ հարևան Վրաստանում ավելի քիչ մարդիկ են վարակվում: Վարդանյանը նշեց, որ պետք է ռեալիստ լինել և գիտակցել, որ վարակման դեպքերը կանցնեն 1000-ը: «Մեզ շեղում են Արցախի օրակարգից, ավիացիայի ձախողումներից: Ադրբեջանն անգամ այս համաճարակային պայմաններում դիվերսիոն ներթափանցման փորձ է անում: Մեզ այդ ամենից են շեղում: Օրինակները բազում են»,- ասաց Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն