Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը

article-image

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրված, որտեղ քննարկման է բերվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Հայաստան» խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվեցին մասնակցել նիստին։ Վերջիններս համարում են, որ քննարկվող հարցը հակաօրինական է։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Էրդողանի հետ սիրախաղերը և Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են, որ մենք գործ ունենք մեր պետության համար առաջնահերթություն համարվող անվտանգային խնդիրների հետ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հավելեց, որ խոշորացման համար ընտրված համայնքները տրամաբանության ընտրությունը նպատակ է հետապնդում անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն