Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի ընդունելությունը մեկնարկել է

article-image

Քաղաքացիական կրթության դպրոցը մեկնարկել է ընդունելությունը։ Ստորև կարող եք ծանոթանալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի կողմից տարածած հայտարարությանը, որտեղ կգտնեք բոլոր մանրամասները ընդունելության հետ կապված։
 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Քաղաքացիական կրթության դպրոցի հատուկ ծրագրի ընդունելությունը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է:
-Քաղաքացիական կրթության դպրոցը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ամենամասշտաբային կրթական ծրագիրն է, որը ուսանողներին և հասարակության` Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքով ու զարգացումներով հետաքրքրված հատվածին տալիս է ոչ ֆորմալ, միևնույն ժամանակ` որակյալ կրթության հնարավորություն:
-Այս անգամ դպրոցում են հասարակական հայտնի գործիչներ, մասնագետներ, իսկ Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան առավել խորը ուսումնասիրելու թեմաները` զուգահեռներ տանելով հայաստանյան իրականության հետ` լրացնելով առկա բացերը:
- Դպրոցում դասավանդվելու են քաղաքագիտություն, աշխարհաքաղաքականություն, մարդու իրավունքներ, մշակույթ, անցկացվելու են թեմատիկ քննարկումներ, կատարվելու են ուսումնասիրություններ հայաստանյան և միջազգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
- Ընդունելության փուլերը`
- Առաջին` հայտը լրացնելուց և հայտերի փուլը հաղթահարելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում դուք կհրավիրվեք հարցազրույցի:
-Երկրորդ` հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո մենք ձեզ կողջունենք մեր ծրագրում:
-Ընդունելության կարգը`
-Լրացնել հայտը` մինչև նոյեմբերի 7-ը ժամը 23:59-ը:
-Ներկայանալ հարցազրույցին:
Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 7-ը ժամը 23:59-ը:
Դասերն անցկացվելու են շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17:00-ից:
Ծրագրում մասնակիցների տեղերը սահմանափակ են:
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական:
Սույն հայտով դուք պատրաստակամություն եք հայտնում մասնակցել Դպրոցի հատուկ ծրագրին` https://forms.gle/zdgyRWrFqWqTyAJP9
Խնդրում ենք լիարժեքորեն և մանրամասն լրացնել հայտը` Ձեր դիմումը ամբողջական և ընդունելի դարձնելու համար:
Շարունակե՛ք հետևել մեր էջին ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն