(PHOTO) Այնքան տաք չէին, որքան Ստեփանակերտի ու Գորիսի հյուրանոցները, որտեղ պատերազմի օրերին անուշ քուն էիք մտնում. Արսեն Բաբայան

article-image

«Պարզվում է ՀՀ գլխավոր ուսապարկը Կիպրոսում հարցեր է բարձրացրել։ Նախ, որ «հարց չկա»՝ արդեն առաջընթաց է։ Փաստորեն կամաց-կամաց մոտենում են իրականությանը։
Ինչ վերաբերվում է հարցերին, ապա ինքս կպատասխանեմ
Պատերազմի ժամանակ Կիպրոսում բավականին տաք էր, բայց ոչ այնքան տաք, որքան տաք էին այն փողերը, որոնք դու և ձեր մյուս ուսապարկերը պատերազմի օրերին Գորիս ու Ստեփանակերտ մեկնելու համար ստանում էիք օրապահիկի տեսքով։ Այնքան տաք չէին, որքան Ստեփանակերտի ու Գորիսի հյուրանոցները, որտեղ պատերազմի օրերին անուշ քուն էիք մտնում։
Ժամավճա՞ր։ Այս մարդիկ իրենց ունեցածն էին ուղարկում ձեզ, Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով, որ գրպանեիք ու մինչ օրս անհայտ թողնեիք, թե ինչ իրավունքով վերցրեցիք Հիմնադրամի 100 միլիոն դոլարը։ Նրանք ուղարկում էին իրենց սեփական փողը, իրենց ընտանիքներից կտրելով, իսկ դուք պատերազմի ամբողջ ընթացքում ու դրանից հետո ստանում էիք պարգևավճարներ։
Իսկ հայկականության մեջ իրականում գոյություն ունի միայն մեկ անպիտան երևույթ, դա դուք եք ձեր ամբողջ խունտայով։
Պիտի գրեի ամոթ ունեցեք, հետո հասկացա, որ իզուր է, միևնույնն է ոչ ամոթ եք ունենալու ոչ էլ ինքնասիրություն»-ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն