(PHOTO) Մասնակիցները ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունեին. ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել ֆեյսբուքյան քոմմենթի տեսքով

article-image

ՀՀ Նախագահի աշխատակազմից պարզաաբանում են, թե Նախագահականում երեկվա ընդունելությանը մասնակիցներն ինչու չէին պահպանում հակահամաճարակային անոնները։ Նշենք, որ պարզաբանումն արվել է Facebook սոցիալական ցանցում արված փոստի մեկնաբանությունների բաժնում։

«Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման ԲՈԼՈՐ մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ասվում է պարզաբանման մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն