(VIDEO) Մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային, հայհոյել են. գորիսեցի.Tert.am

article-image

Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ  քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածել մեքենային, հայհոյել։ Այս մասին Գորիսի բնակիչը հայտնել է Tert.am-ին։ 

«Մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային, իրենց լեզվով են խոսել, չեմ հասկացել, ռուսերեն երկու բառ են ասել, հայհոյել են ասում եմ` ինչո՞ւ եք հարվածում մեքենային, ծիծաղում է, ասում է` լավ եմ անում, իբր ուզում է ասի` ի՞նչ էիր սպասում»,֊ ասաց Համբարձումյանը։

 Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Արտյոմ Համբարձումյանն ասաց, որ ռուսները մի հիսուն մետր ներքև են եղել. «Իրենց էլ ասացի`ախպերական, խնդրում եմ, իրենց դու չես ճանաչում, ասաց` կասեմ, մեր ԱԱԾ֊ին էլ եմ ասել ,էդ հատվածում տեղակայված են»։

 Հարցին, թե ինչպես է եղել, որ կարողացել է շարունակել ճանապարհը, Համբարձումյանն ասաց, որ իր մեքենային հետևից այլ մեքենաներ են եկել այդ ճանապարհահատվածով, ադրբեջանցին փակել է դուռը, մյուսներն էլ հետը հեռացել են մեքենայից։ 

«Բոլորը զինված են, այնտեղ չզինված մարդ չկա, ուղղակի մյուս մեքենաները մոտեցան, դռները փակեցին, հարվածեցին մեքենային ու գնացին։ Ես չեմ պատկերացրել,որ ինձ կկանգնեցնեն, վազելով եկել են մի տասը֊քսան հոգի, կամ պիտի վրաերթի ենթարկես, անցնես, որը չես կարող, կամ կանգնես։ Բայց մյուս անգամ, եթե կանգնեցնեն վրաերթի եմ ենթարկելու ու գնամ»։

Աղբյուր՝ Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն