Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի բռնապետն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների. Ոսկանյան

article-image

 «Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի բռնապետն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների։ Հենց սրա ճշգրիտ և համակողմանի գնահատումից է կախված, թե որքա՞ն են նրա կողմից շանտաժի, իսկ մեր կողմից դրան չտրվելու կամ հակադարձելու մանևրի հնարավորությունները և տիրույթը։ Կարծում եմ՝ Արցախում լայնածավալ ռազմական գործողությունը կդիտարկվի փաստացի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի հատկապես Սյունիքի մարզում՛ Իրանի, դրանցից Բաքվի բռնապետի համար բխող ակնհայտ կործանարար հետևանքներով։ Բայց սա «խճապատկերի» ընդամենը մեկ՝ թեև խոշոր, սակայն, այսուհանդերձ, պատառիկային մասն է, իսկ ամբողջական պատկերը, որը վստահաբար ունի նաև այլ խիստ կարևոր բաղադրիչներ, հնարավոր կլինի ստանալ միայն պետական կառուցակարգերի և համահայկական ողջ ներուժի համադրմամբ։ Արվո՞ւմ է, արդյոք, նման գերկարևոր աշխատանք։ Կարծում եմ՝ ցավալիորեն, ո՛չ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Աղբյուր՝ AntiFake.am
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն