Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. Shamshyan.com

article-image

 Այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում  Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի կինոՀայրենիքի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության  ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել: 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն