«Այսօդ դատավոր Նախշքարյանի վերաբերյալ երկու կարգապահական վարույթներից մեկով ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը, իսկ մյուսով («իկրայի գործ») ոչ միայն բավարարեց, այլև կիրառեց ԽԻՍՏ նկատողություն։ Դա նշանակում է, որ ևս մեկ նկատողության դեպքում նրա լիազորությունները կդադարեցվեն։
Մենք համարում ենք, որ դատավոր Նախշքարյանի նկատմամբ իրականացվում է խտրական բնույթի «կարգապահական հետապնդում»՝ պայմանավորված իշխող քաղաքական ուժի ղեկավարին առնչվող «իկրայի գործով» նրան ոչ հաճո վճիռ կայացնելով։
Մեր հիմնավորումներն այնքան ծանրակշիռ են, որ մենք չենք կասկածում միջազգային ատյաններում արդարության վերականգնմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը։
Աղբյուր՝ AntiFake.am