Նախշքարյանը պատմության մեջ է մնալու որպես դավաճանի ընտանիքի կողմից լափած իկրան «մարսողներից» մեկը. Նարեկ Սամսոնյան

article-image

«Սև իկրայի խայտառակ գործի վարչական բողոքը մերժելու և հանուն արդարադատության որոշում կայացնելու համար այսօր դատավոր Զարուհի Նախշքարյանին, կապիտուլյանտի անվան ԲԴԽ-ն խիստ նկատողություն է տվել: Հարգելի դատավորին կյանքում տեսած չկամ, բայց այս հարթակում ուզում եմ ասել, որ իր կայացրած որոշման համար ինքը մնալու է պատմության մեջ: Ավելին՝ Նախշքարյանը պատմության մեջ է մնալու նաև որպես դավաճանի ընտանիքի կողմից լափած իկրան «մարսողներից» մեկը:
 
Կապիտուլյանտն իր ողջ կառավարման ընթացքում հանձնելով անգամ Արցախը միևնույն է չկարողացավ ներել ինձ իկրայի ընտանեկան լափը բացահայտելու համար և անգամ ուղղակի միջամտում է դատական համակարգում այդ գործն իր ուզածով փակելու համար: Խոստանում եմ կապիտուլյանտին, որ անգամ իշխանափոխությունից հետո բանտում անցկացնող օրերի ընթացքում իկրայի լափը չի մոռանալու ու դա անգամ խռխռալուց իրա կոկորդին ա մնալու:
Հ.Գ. Այս գործով քրեական դատավարությունը շարունակվում է, դե, իսկ վարչական դատարանի դատավորին կապիտուլյանտի չուզածն անելու համար նկատողություն է հայտարարվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն