Հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանը լծվել է ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ականների քարոզչությանը

article-image

Դեռևս 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող փողոցային քաղաքական գործընթացներում մասնակցում էին նաև բազմաթիվ հայտնի գործիչներ, արվեստի ու շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Նրանք միահամուռ մերժում էին նախորդ իշխանություններին, կոչերով հանդես գալիս: Նախորդ տարի AntiFake.am-ը ներկայացրել էր, թե շոուբիզնեսի որ «քամելեոն» գործիչներն են, որ վայելելով նախորդ իշխանությունների բարեհաճությունը և վերաբերմունքը, դավաճանեցին իրենց սկզբունքներին ու կանգնեցին «ժողովրդի վարչապետի» հետ` նույն հարթակում: Շարքին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով. «Շոուբիզնեսի «քամելեոն» ներկայացուցիչներ, որոնք հեղափոխական հարթակը գերադասել են արտիստի իրական կոչումից». Մաս 1, Մաս 2, Մաս 3:  

2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո էլ եղան անվանի արվեստագետներ, որոնք շարունակում են կանգնել ներկայիս իշխանությունների կողքին և գովազդել այն: 

Հանրության մեծ զանգված զայրույթով ընդունեց անվանի դաշնակահար, ջազային երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի մասնակցությունը և ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին` հունիսի 20-ի արտահեթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: 

 

Այս անգամ հերթը հայտնի կատակերգու, հեռուստատեսային բազմաթիվ ծրագրերից հայտնի, Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանինն է: 

Ավագանու սպասվող ընտրություններում իր թեկնածությունը կրկին առաջադրել է Արմավիրի գործող քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Դավիթ Խուդաթյանը, որը այս օրերին ակտիվ քարոզարշավային տրամադրությունների մեջ է: 

Հերթական համայնքում Խուդաթյանին քարոզարշավում օգնում է դերասան Ռաֆայել Երանոսյանը: Երանոսյանի` քարոզարշավին մասնակցության մասին վկայում են Խուդաթյանի էջում հրապարակված լուսանկարները, որոնք ներկայացնում են ավագանու ՔՊ-ական անդամների` Արաքս համայնքում ընտրողների հետ ունեցած հանդիպումը: 

Լուսանկարները` 

 

Այսպիսով` արվեստի ու շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչները մասնակցում են իշխող քաղաքական ուժի քարոզարշավին` այսպիսով ջնջելով իրենց համար արվեստագետի ու քաղաքական ակտիվ գործչի կարմիր գիծը: 

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն