Փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց

article-image

Shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններից է։  

Աղբյուր՝ Shamshyan.com 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն