ԱԱԾ-ն որոշում է կայացրել անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել եւ դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։

Ստացվում է` քրեական գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն