Ադրբեջանական զինուժը այսօր՝ հունվարի 27-ին, կրակ է բացել Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին ահազանգում էին արցախցիները։ Այս մասին գրում է «Yerevan.Today» լրատվական կայքը:
Տեղեկատվությունը հաստատել է Արցախի պաշտպանության բանակի լրատվական վարչությունը՝ հայտնելով, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը։ Սուրեն Սարումյանը հայտնել է, որ տուժածներ չկան։
Աղբյուր` «Yerevan.Today»