Իշխանությունների սրտի ՄԻՊ-ը

article-image

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության շուրջ իրադարձությունները մի քանի օր առաջ հասան իրենց կուլմինացիոն կետին: ԱԺ իշխող  խմբակցության կողմից ՄԻՊ ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը:

Այն, որ իշխող մեծամասնության սրտով չէր Արման Թաթոյանի պես պրոֆեսիոնալի հայրենանվեր գործունեությունը, ակնհայտ էր, քանի որ պրոֆեսիոնալիզմը, արժեքները և պետականամետ գործունեությունը այս իշխանությանը հակադիր երևույթներ են: Դրա վառ ապացույցը Թաթոյանի դեմ քարոզչական արշավներն էին, հատկապես` կապիտուլյացիոն հայտարարությունից հետո: Պատերազմից հետո Թաթոյանը միակ պաշտոնյան էր, որը զբաղվում էր անպաշտպան մնացած սահմանների, թշնամու ոտնձգությունների և սահմանի բնակիչների անվտանգության խնդիրներով: Բնականաբար, այդպիսի պաշտոնյան տեղ չունի Հայաստանի հանցավոր իշխանության ապագայի պատկերացումներում:

Ինչևէ, տեղի ունեցավ ՄԻՊ ընտրություն և Թաթոյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո այդ պաշտոնը կստանձնի Քրիստինե Գրիգորյանը: Օբյեկտիվ իրականությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս պաշտոնյան լինելու է իշխանությունների լիակատար կամակատարը և սպասարկելու է իրենց օրակարգը: Նոր ՄԻՊ-ը արդեն իսկ աչքի է ընկել մի շարք աղաղակող հայտարարություններով: Պատասխանելով ձերբակալված քաղաքական գործիչների և կարված քրեական գործերի մասին հարցին` նա նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ այդ գործիչները ենթարկվում են քաղաքական հետապնդման կամ ընտրողական արդարադատության: Նոր ՄԻՊ-ը չի խոսել ֆեյսբուքյան գրառումներից ելնելով մարդկանց ոստիկանական բաժիններ տանելու մասին, չի խոսել իշխանական ամենաթողության մասին: Չի խոսել ԱԺ-ում իշխանական պատգամավորների ծեծկռտուքների և հայհոյանքների մասին: Չի խոսել լրագրողներին վիրավորող ուսապարկերի մասին: Թվում էր, թե Գրիգորյանը ընտրվելուց հետո պետք է խոսեր սահմանում իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, սակայն նա խոսել է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին:

Դե իհարկե, սահմանը, պատերազմը, գերիները ադրբեջանական սադրանքները առաջնային չեն, առաջնային են ԼԳԲՏ իրավունքները:

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն