Արժանապատվություն և բոյկոտ

article-image

Մի քանի օր առաջ հանցավոր իշխանության ամենաուսապարկային կերպարներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ սանձարձակ և լկտի բառապաշարով համեմված վիրավորանքներ թույլ տվեց։ Այն, որ իշխանության ներկայացուցիչները թիրախավորել, թիրախավորում և շարունակելու են թիրախավորել ԶԼՄ-ներին, որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ։ Սա իրենց բնույթն է, որովհետև այս իշխանությունը դասական առումով գնում է դեպի ավտորիտարիզմ։ Իսկ ավտորիտարիզմի հաստատմանն ուղղված ամենամեծ խոչընդոտներից են իշխանությանը չենթարկվող ԶԼՄ-ները։ Եվ պատահական չէ, որ ընդդիմադիր մամուլն ու նրա ներկայացուցիչները կա՛մ տարատեսակ պիտակավորումների են արժանանում, կա՛մ իրավապահ մարմինների կողմից մերթընդմերթ տեռորի ենթարկվում։ Ավելին, մենք ֆիքսեցինք, թե ինչպես Արցախը և Հայաստանը աղետի հասցրած կապիտուլյանտը ուղղակիորեն պաշտպանեց լրագրողներին վիրավորանքներ հասցեագրած ուսապարկին, նշելով որ տեղի ունեցածը այսպես կոչված քաղաքական գնահատական էր: Այսպիսի երևույթների և դրսևորումների համատեքստում խնդրո առարկան ոչ միայն իշխանության հանցավոր վարվելակերպն է, այլ նաև այդ վարվելակերպին լրագրողական համայնքի և քաղաքացիական հասարակության սեկտորի կողմից համարժեք պատասխան տալը։

Հայաստանում մամուլը և լրագրողական համայնքը, չնայած բազմաթիվ դժվարություններին, այն եզակի ոլորտներից է, որը փոքրիշատե կայացած է։ Այդ հասունության և կայացվածության հաշվին հնարավոր է այնպես անել, որ հանրությունը ստիպված չլինի լսել տարատեսակ երևույթների բարբաջանքները և հայհոյախառն մեկնաբանությունները տարբեր ասպեկտներում։

Արդեն իսկ պարզ է, որ քանի սրանք իշխանության են, իրենց հանցագործությունների և վիրավորանքների համար որևէ պատասխանատվություն չեն կրելու իրավապահ համակարգի կողմից։ Այդ իսկ պատճառով վերոգրյալ իրողություններից ելնելով՝ ԶԼՄ-ները պետք է հնարավորինս բոյկոտեն հանցագործ իշխանության ներկայացուցիչներին։ Պայքարի այսպիսի մեթոդաբանությունը ոչ միայն արժանապատվության և բարձր քաղաքացիական գիտակցությունից ելնելով հստակ արժեհամակարգային դրսևորում կլինի, այլև մեծ ծառայություն կլինի հանրությանը, որովհետև աղբը գոնե ինչ–որ չափով կմաքրվի հանրային դիսկուրսից։

Խոսելով «քաղաքացիական հասարակության» դերակատարման մասին՝ ընդամենը մի քանի շեշտադրում անենք։

Գլոբալ առումով, չնչին բացառությունները հանած՝ Հայաստանում քաղաքացիական հասարակություն՝ որպես այդպիսին, պարզապես չկա։ Այն ֆիգուրները կամ կազմակերպությունները, որոնք ներկայանում են որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նրանք այս կամ այն կերպ իշխանության կցորդներն են։ Սրա համար պետք է զուտ համեմատական անցկացնել, թե ինչպես են նրանց լղոզված արձագանքը ներկայիս իշխանության ապօրինություններին, և թե ինչպես էին նրանք արձագանքում նախկին իշխանության ապօրինություններին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի աղմուկ կլիներ, և ինչ բովանդակությամբ նամակներ կուղարկվեին միջազգային կառույցներ, եթե լրագրողներին այսպիսի բառամթերքով վիրավորեին նախկին իշխանությունների ժամանակ։ Այնպես որ, այս ուղղությամբ դաշտը մաքրելու հսկայական անելիք կա, և այդ գործը պետք է իրականացնեն այն բոլոր սկզբունքայինները, ովքեր չէին լռում նախկինում և չեն լռում առավելապես հիմա: 

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն