Դուք տապալվել եք, դուք գնալու եք` կորոնավիրուսի մահերը ձեր վզին վերցրած. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընտանիքի անդամների` մեքենայում դիմակ կրելու պարտադիր պայմանին: 

Սամսոնյանը նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, թե ինչու միևնույն ընտանիքի անդամները պետք է պարտադիր դիմակ կրեն փակ տարածքներում:

Նարեկ Սամսոնյանը  ուղիղ եթերի ընթացքում կոչ է արել  ոստիկանությանը կանգնեցնել իր մեքենան և տուգանել` միաժամանակ քննարկելով միևնույն ընտանիքի անդամներին փակ տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կորոնավիրուսի վարակիրների` այսօրվա ռեկորդային թվին` Սամսոնյանը նշել է. «452  նոր դեպք է գրանցվել հպարտ Հայաստանում` հպարտ կառավարության կողմից կառավարվող երկրում: Ըստ էության` մենք ունենք ռեկորդային թվով՝ 7113 վարակված այն պարագայում, երբ հարևան Վրաստանում ընդամենը 731 է»:  

Սամսոնյանը համոզված է. Վրաստանի Հանրապետությունը իր օրինակով ապացուցեց, որ հնարավոր է ունենալ լավ կառավարում և խուսափել նման աղետալի վիճակից: Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանում նման իրավիճակի ստեղծման պատճառը իշխանությունների կողմից համավարակը ծաղրելն ու լուրջ չընդունելն է:

«Սա իշխանությունների ապիկարության արդյունքն է, անլրջության, հիմարագույն մտածելակերպի և ցածրագույն ունակությունների հետևանքն է»,- հավելել է Սամսոնյանը:

AntiFake.am-ի  հիմնադիրը նշել է, որ դիմակները կորոնավիրուսից չեն պաշտպանում, իսկ այս գործելաոճով իշխանությունները փորձում են պատասխանատվությունից խուսափել:

«Դուք բերել եք, ողջամտությունից կիլոմետրերով զուրկ մի քանի կանոն եք մտցրել, որը որևէ տրամաբանության չի ենթարկվում»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը նշել է, որ իշխանությունները կանոնները օգտագործում են բացառապես իրենց ընդդիմախոսների դեմ:

«Դուք տապալվել եք, դուք գնալու եք` կորոնավիրուսի մահերը ձեր վզին վերցրած: Դուք կորոնավիրուսով սպանեցիք մարդկանց Հայաստանի Հանրապետությունում: Եվ անգամ այս պարագայում դուք չեք գիտակցում պահի լրջությունը և միայն ընդդիմախոսների վրա տարածելով` այս կանոնները փորձում եք այս հարցը լուծել: Դուք վաղուց հատել եք ողջախոսության սահմանները ինքներդ»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը կոչ է արել իշխանություններին կանոններ հաստատելուց առաջ մտածել այդ կանոնների կիրառելիության և ողջամտության մասին. «Այսօր դուք հատել եք այնպիսի սահման, որը Հայաստանի Հանրապետությանը զրկում է առողջապահական անվտանգությունից»:

Սամսոնյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի կանգնեցրել մեքենան, և որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու պետք է ամուսինները դիմակ կրեն մեքենայում:

«Հիմա դուք (իշխանությունները - խմբ.) Հայաստանում Հիրոսիմա-Նագասակի եք անում: Դուք ատոմային ռումբ եք գցել ձեր ապիկարությամբ Հայաստանի Հանրապության վրա: Դուք եք բացառապես մեղավոր, չփորձեք մեղադրել մարդկանց»,-ասել է Սամսոնյանը:   

«Դուք (իշխանությունները - խմբ.) այս ժողովրդին հետևողականորեն սպանել եք ու սպանում եք ձեր ապիկարությամբ»,- եզրափակել է Սամսոնյանը:

Մանրամասները տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն