«168.am»-ը գրում է.
«Վրացական Commersant.ge պարբերականը ծավալուն հրապարակում է պատրաստել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ օրերս արած բացահայտման վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանից Աբախազիա արտահանված ծխախոտի թեմային, որի փաստաղթեթրում գրված է եղել Աբխազիա, Վրաստան։
Պարբերականը նշել է, որ այս խնդրի կապակցությամբ դիմել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությություն՝ պարզելու, արդյո՞ք որևէ տեղեկություն ունեն այդ մասին, ինչպես են գնահատում «օկուպացված» Աբխազիա՝ Վրաստանի անվան տակ ապրանք ներմուծելու փաստը։ Commersant.ge-ը Վրաստանի ԱԳՆ-ից խնդրել է նաև պարզաբանել՝ արդյոք այս խնդրի կապակցությամբ շփում ունեցե՞լ են Հայաստանի իշխանությունների հետ, բացի այդ նույն հարցով դիմել են Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Աղբյուր՝ 168.am