Ի՞նչու էի ուզում, որ լինի «Քայլող մարդու» արձան. հատված Փաշինյանի՝ մեկուսարանում գրված «Իմ պայքարը» գրքից

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ անդամ Դավիթ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատմություն ապագայից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ մեկուսարանում գրված «Իմ պայքարը» գրքից երրորդ մասը։ Պատմությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Առաջին բանը, որ կծագի շատերի գլխում, կլինի հետևյալ միտքը՝ «ի՞նչի հետևից են ընկել իմքայլականները էս նեղ պահին, «քայլող մարդու» արձանս ո՞րնա, էնքա՜ն պրոբլեմ ունի երկիրը, էնքա՜ն հոգս ու ցավ»: Բայց մի շտապեք, նման արձան տեղադրելը մեծ խորհուրդ պիտի ունենար:

Եվ այսպես, «քայլող մարդու» արձան դնելը բնավ միամիտ մտադրություն չէր. սա պիտի իմ կարծիքով կարծրատիպեր կոտրեր և ամբոխին համոզեր, որ մենք իրոք իշխանություն ենք, այնուհետև՝ մենք իրոք առաջ ենք շարժվում, ինչքան էլ դա շատերին դուր չգար: Առհասարակ, եկեք անկեղծորեն հասկանանք՝ ո՞վ է այդ քայլող մարդ ասածը: Հասկանում եք, քանի որ իմ իրական հետևորդները «որպես տեսակ» վերանում էին, պետք է գոնե արձանով լրացնեի այդ դատարկությունը: Սա իհարկե, քաղաքական նկատառումն էր, բայց կային այլ հանգամանքներ ևս: Բանն այն է, որ հանրության կայացած, մտածող զանգվածի հետ խոսելը հեշտ գործ չէ: Նրանք քննել գիտեն, նրանք հենց այնպես ոչինչ չեն անում, նրանց «դըմփ-դըմփ հու»-երով չես պարացնի: Ի դեպ, սա մեծ զանգված չի, բայց շատ դժվար կառավարելի սեգմենտ է, և եթե նա փոխում է իր վերաբերմունքը կամ զայրանում, համը դուրս է գալիս:

Հասարակության մեջ հոգեպես ճնշված, թույլ, թերարժեք, բավականին տգետ ու անուղեղ մի խավ կա, որը սպասում է, որ իր փոխարեն այլոք, հատկապես` առաջնորդները, ամեն ինչ որոշեն, իսկ ինքը լինի կատարողը: Այս խավը բոլոր դարերում մեծ ու փոքր իրադարձությունների շարժիչ ուժն է: Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը բոլշևիկյան հեղաշրջումից հետո երկրում ստեղծված իրավիճակը այսպես է նկարագրել. «Ամենուրեք կատարյալ քաոս էր, փողոցների, շուկաների, պանդոկների ծույլ, անբան զանգվածը, պռոշները գեշ ձևերով ներկած պոռնիկները, շուկաների ջեբկիրները և ամեն տեսակ թափթփուկներ կարմիր աստղով պոպուլուզավոր գլխարկներ էին դրել, հագել կաշվե բաճկոններ, մեջքներին կապել մաուզերներ, լցվել էին մեքենաների մեջ և՝ «Այս հին աշխարհը կքանդենք մենք…» երգելով Երևանի Աստաֆյան փողոցով վերուվար էին անում և ահաբեկում մարդկանց…»: Նմանատիպ տեսարանները 2018թ. ապրիլ – մայիս ամաիսներին դուք ևս պետք է որ տեսած լինեիք: Իհարկե՝ տեսել եք: Իսկ կապը կտրած բոլշևիկի տեղը զբաղեցրել էր իմ «քայլող մարդու» նախատիպը, ասես նա հարություն էր առել: Ու ի՞նչն է զարմանալի… Պարզվում է՝ անգամ իրենք իրենցից գլուխ չհանող, որևէ ճանապարհ չանցած, ամենփոքրիկ փորձից զուրկ, ոչինչ չստեղծած, գիրք չկարդացած, անտեղյակ ու անբան, բայց ագրեսիվ մարդիկ ավելի լավ գիտեն, թե ճիշտը որն է, ի՞նչ պետք է անել՝ այլոց կյանքը, երկրի վիճակը լավացնելու համար:

Միթե՞ պատահական է, որ նորմալ մարդիկ այդ իրադարձությունները անվանեցին «ամբոխի զանգվածային խուլիգանություն» և չխառնվեցին խաժամուժի երթերին: Իսկ հիմա, ընդամենը երկու տարի անց, այս խաժամուժն այնքան է կտրվել իրականությոնից, որ որոշել է ինքն իրեն վեհացնող արձան ունենալ: Արձանները ստեղծում են հաջորդ սերունդները, երբ այլևս պատմության կշեռքի վրա «կշռված է» մարդն ու նրա արածը, կարևոր գործերը: Սա նշանակում է, որ պատմությունը տվել է դրա արտոնագիրը, իսկ եթե դու ապրում ես օրվա մեջ, ու դեռ չգիտես արածիդ աժեքն ու կշիռը, պետք է վեր ընկնես տեղդ ու սպասես: Բայց դե ես ու իմ տհաս իմքայլականները այս բաները ո՞րտեղից իմանայինք:

Երևի նկատել եք, իմ հանձնարարությամբ այս մատղաշ գործիչները չպետք է անցյալի մասին խոսեն, որովհետև մտադիր ենք ստեղծել այն պատկերացումը, որ մեր ժողովրդի ամենապայծառ էջերը գրվեցին միայն մեր օրոք, մնացածը բանի պետք չէին: Մենք կարծում էինք, որ Էրեբունի, Նորքի, Մասիվ և Դավթաշեն թաղամասերից մինչև Հանրապետության հրապարակ քայլելով ու դմփ, դըմփ հու.. անելով արդեն փոխում ենք պատմության անիվը: Մի քիչ էլ որ անցներ, հինավուրց Երևանի զբոսայգիներում բոլորը կտեսնեին Ալեն Սիմոնյանի, կամ ասենք, Լիլիթ Մակունցի արձանները, որոնց պատվանդանին օրինակ, գրված կլիներ՝«Մշակույթն այդ ես եմ…» խոսքերը: Գրողը տանի, և ի՞նչու ես իմ թերհասների հետ չկարողացանք ավելի համեստ լինել, մանավանդ, որ առանձնապես ինձնից շատ բան չէի էլ ներկյացնում…

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն