Daily Digest. 26.05.2020. AntiFake.am-ի օրվա հրապարակումները. մանիպուլյացիաներ և պրոպագանդա

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ավելանում են, իսկ ընդհանուր թիվը անցել է 7000-ից: Համաձայն մայիսի 26-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 7402 դեպք, մահացել է 91 հիվանդ, բուժվել՝ 3220-ը: 39 պացիենտ, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են այլ հիվանդությունից:


Մանիպուլյացիաները, կապված Քաջարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, շարունակվում են:

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը, անդրադառնալով Քաջարանում անձի առևանգման դեպքով քրեական գործի վերաբերյալ ՔԿ-ի պարզաբանմանը, գրել է. «Քաջարանում առևանգման գործով ԶՊՄԿ աշխատակիցներ են ձերբակալվել: Հայտնաբերվել է թմրանյութ: Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Քաջարանի համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»:

article-image

AntiFake.am-ը նաև կապ էր հաստատել ՔԿ-ի հետ: «Վերահաստատում եմ, որ նշված 4 անձանցից 3-ը աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մյուսը՝ կոմբինատի փոխկապակցված ընկերությունում»,- մեզ հետ զրույցում նշել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Ստացվում է, որ ձերբակալված անձանցից մեկը հանդիսանում է ոչ թե պղնձամոլիբդենային կոմբինատի, այլ դրա հետ փոխկապակցված ընկերության աշխատակից:

Ուստի տիկին Աբաջյանին, այնուամենայնիվ, առաջարկում ենք խմբագրել իր գրառումը և ապատեղեկատվություն չտարածել, քանի որ իր կողմից հիշատակված անձանցից մեկը չի հանդիսանում ԶՊՄԿ աշխատակից:

Հրապարակումը՝ «ԱԺ նախագահի կինը մանիպուլյատիվ գրառում է կատարել Քաջարանում առևանգման գործով ձերբակալվածների վերաբերյալ»


Մայիսի 25-ին Դավիթ Աթանեսյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել է, որ Արաբկիր համայնքում դպրոցահասակ երեխաներին օրգազմի մասին պատմող գիրք են բաժանել, որոնցից մեկը իր 9-ամյա որդին է:

Նշվում է, որ ինչ-որ կանայք բակում խաղացող երեխաներին բաժանել են «Оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ նմանատիպ տեղեկատվություն պարունակող գրքույկներ:

article-image

Ոստիկանության լրատվության վարչությունից AntiFake.am-ին տեղեկացրին, որ նշված դեպքի վերաբերյալ ոստիկանությունը կատարում է ուսումնասիրություններ, որի արդյունքների վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնեն:

Ավելին՝ կարդացե՛ք՝ «Ոստիկանությունն ուսումնասիրում է երեխաներին «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր բաժանելու լուրերը»


Մայիսի 16-ին տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե որն է վարչապետի մեկնաբանությունն Ալիևի կողմից ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Հայաստանում Նժդեհի հերոսացման հարցի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այս հարցին, մի շարք փաստեր էր ներկայացրել:

article-image

Ի լրումն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի՝ ներկայացնենք ևս մի քանի պատմական փաստ Մամեդ Ամին Ռասուլզադեի վերաբերյալ, որոնք չի նշել Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ դեռևս 2015 թվականին այդ անձնավորության վերաբերյալ ծավալուն պատմական փաստերն ուսումնասիրել և ներկայացրել է Panorama.am լրատվականը։

Ամբողջական հրապարակումը՝ «Ի լրումն Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ռասուլզադեի վերաբերյալ փաստերին»


Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն