Հ1-ը՝ կողմնակալ պրոպագանդիստական գործիք իշխանության ձեռքին

article-image

Երեկ՝ մայիսի 26-ին, Հանրային հեռուստաընկերության Լուրերի գլխավոր թողարկման ընթացքում ցուցադրվել է «Միքայել Մինասյանի դիզած հարստության մասին հրապարակումը» վերնագրով ռեպորտաժ։ Ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականի՝ «Միքայել Մինասյան. ինչպես ապօրինի հարստանալ և ոչնչացնել պետությունը» հրապարակման հիմա վրա։

Ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը աչքի է ընկնում իր իշխանահաճո գործունեությամբ: Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցն էլ ունի իշխանական պրոպագանդիստական գործիքի համբավ և հաճախ է ապատեղեկատվություն տարածում, ինչի մասին AntiFake.am-ը բազմիցս բարձրաձայնել է: Օրինակ, 1in.am-ը ապատեղեկատվություն է տարածել Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու վերաբերյալ, Արթուր Վանեցյանի վերաբերյալ՝ նրան անվանարկելու նպատակով, 1in.am-ը թիրախավորել է արցախյան հերոսներ Վիտալի ԲալասանյանինՕգանովսկուն՝ իշխանության կողմից տարվող քարոզչական գիծը պահելու նպատակով և այլն։

Ուստի, այս համատեքստում 1in.am-ում հայտնվող ցանկացած էժանագին հրապարակում «նորմալ» է, սակայն պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերության կողմից այդ ամենը հասարակությանը հրամցնելը, մեղմ ասած՝ խայտառակություն:

Անընդունելի է, որ Հանրայինը, սեփական անաչառ ու օբյեկտիվ կոնտենտը ստեղծելու և հասարակությանը բազմակողմանի ուսումնասիրությունների հիման վրա պատրաստած ռեպորտաժներ մատուցելու փոխարեն, կարող է եթեր տալ որևէ լրատվականի կողմից կոնկրետ նպատակներով տարածվող տեղեկություններ:         

Հետաքրքիր է, թե քանի՞ անգամ է Հանրայինը այլ լրատվականներից որևէ նյութ հանրայնացրել: Հետաքրքիր է նաև, թե ինչու՞ Հանրայինը մի գեղեցիկ ռեպորտաժ չի պատրաստում և հասարակությանը չի տեղեկացնում AntiFake.am-ի բացահայտումների մասին, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակների, և վերջինիս աջակիցների՝ YouTube-յան ալիքների միջոցով կեղծիք, զրպարտություն և թշնամանք տարածելու վերաբերյալ հետաքննությանը:

Չշեղվելով խնդրից՝ նշենք, որ Հ1-ի կողմից հրապարակված ռեպորտաժի նկարագրական մասում ներկայացվում է, որ 1in.am-ը, վկայակոչելով մամուլի բաց աղբյուրներին, Միքայել Մինասյանի բիզնեսների վերաբերյալ հանդես է եկել «ուշագրավ» մանրամասներով, որոնց կապակցությամբ Հ1-ի «Լուրերը» «փորձել էր», հասկանալ, թե ինչ են պարզել իրավապահ մարմինները:   

Նկատենք, որ Հ1-ի ռեպորտաժի, որի գերակշռող մասը կազմում են 1in.am-ի հրապարակումից արված մեջբերումները, հիմնական նպատակը ոչ թե իրավապահ մարմիններից ինչ-որ բան պարզելն էր, այլ 1in.am-ի պրոպագանդիսական նյութն առավել մեծ լսարանին հասցնելը և 1in.am-ի «բացահայտումները» հասարակությանը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը:

Բացի այդ, թե՛ 1in.am-ի պրոպագանդիսական նյութում, թե՛ Հ1-ի ռեպորտաժում խախտվել է Միքայել Մինասյանի անմեղության կանխավարկածը:

Փաստենք, որ հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ հանրությանը մատուցել է կողմնակալ, ոչ օբյեկտիվ և միակողմանի տեղեկատվություն, ներկայացրել միայն իշխանահաճո դիրքորոշումներ, անտեսել դրանցից տարբերվող տեսակետները և կատարել իշխանության քարոզչամեքենայի գործառույթ՝ ընդհուպ խախտելով անձի անմեղության կանխավարկածը:

Այս ամենը ոչ միայն խոսում է պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, այլ նաև մատնացույց է անում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հերթական կոպիտ խախտումը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Կարդացե՛ք նաև՝


► 1in.am-ը ապատեղեկատվություն է տարածում. Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ չի հարուցվել
► «Արցախյան անհնազանդ հերոսները համագործակցում են արտաքին ուժերի հետ». 1in.am: Իշխանական քարոզչամեքենայի «զոհը» այս անգամ գեներալ Վիտալի Բալասանյանն է
 
Իշխանական քարոզչամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում Արթուր Վանեցյանին անվանարկելու նպատակով
 «Ազատությունը» և «Սիվիլնեթը» անկախ լրատվամիջոցնե՞ր. Freedom House-ի հատուկ զեկույցը
 Իշխանական ողջ քարոզչամեքենան կրկին գործի է դրվել. այս անգամ «թիրախում» գեներալ Օգանովսկին է
 Իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաները Հրայր Թովմասյանի անվան շուրջ ՔԿ հաղորդագրության կապակցությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն