Daily Digest. 28.05.2020. AntiFake.am-ի օրվա ամփոփումը

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ավելանում են, իսկ ընդհանուր թիվը հատել է 8000-ի սահմանը: Համաձայն մայիսի 28-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 8216 դեպք, մահացել է 113 հիվանդ, բուժվել՝ 3287-ը: 44 պացիենտ, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են այլ հիվանդությունից:


Մայիսի 28-ը Հայաստանում նշվում է Հանրապետության օրը:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը: Բագրատունիների անկումից հետո գրեթե 900 տարի անց (չհաշված Կիլիկյան Հայաստանը) վերականգնվեց հայոց պետականությունը:


Հայաստանում գրանցվող կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճին զուգահեռ` AntiFake.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ ընտանիքի տարեց անդամի մոտ, որն ունի մի շարք խրոնիկ հիվանդություններ, օրեր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վարակակիրը ջերմում է և ունի երկկողմանի թոքաբորբ: Քաղաքացին նշում է, որ թե՛ ինքը, թե՛ վարակակիրը և ընտանիքի մյուս անդամները մշտապես պահպանել են կորոնավիրուսային անվտանգության ցուցումները։ Վերջիններս չգիտեն, թե ինչպես է վարակվել իրենց ընտանիքի տարեց անդամը, քանի որ նա միայն մթերային խանութ է գնացել և տուն վերադարձել՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

article-image

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով նոր վարակակվածների օրական դեպքերը հասնում են մի քանի հարյուրի, աչքի առաջ ունենալով նաև մեզ դիմած քաղաքացու դեպքը` կարող ենք փաստել, որ իշխանությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը թողել է ինքնահոսի։ Հաստատված կորոնավիրուսային վարակվածությամբ անձի ընտանիքի անդամներին 2 օր շարունակ չթեստավորելը և նրանց հետ կապ չհաստատելլը, թերևս, նկարագրում է պարետատան կողմից վարակի չվերահսկման հանգամանքը։

Ամբողջական հրապարակումը՝ «Կորոնավիրուսով վարակված անձի ընտանիքի անդամները անորոշության մեջ են. չգիտեն՝ իրենց թեստավորելու՞ են, թե՞ ոչ»


Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը ներկայացրել էր ասուլիսի և հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները։

Առանձին հրապարակմամբ ներկայացրել էինք լրատվամիջոցներից մեկի՝ Գարեգին Նժդեհի վերաբերյալ հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սխալ հայտարարությունները։

article-image

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գարեգին Նշդեհը ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին: Հարկ է նշել, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է։ Գարեգին Նժդեհը մասնակցել է Բալկանյան պատերազմին, սակայն ոչ ռուսական զորքերի կազմում։

Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրված է ներկայացնում հայոց պատմության և մասնավորապես Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած Գարեգին Նժդեհի կենսագրության որոշ դրվագները։ Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կոպիտ սխալներ է անում պատմության էջերին անդրադառնալիս։ Որպես պետությունը ներկայացնող առաջին դեմք Փաշինյանի աշխատակազմը ճիշտ կաներ, որպեսզի ավելի մանրակրկիտ ու բովանդակալից տեղեկություններ նրան տրամադրեր և ավելի լավ պատրաստեր պատմության թեմաներին անդրադառնալիս։

Առավել մանրամասն՝ կարդացե՛ք՝ «Նիկոլ Փաշինյանը կրկին խեղաթյուրված է ներկայացրել Գարեգին Նժդեհի կենսագրությունը»


Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն