Արայիկ Հարությունյանին հորդորում եմ հնարավորինս շուտ կալանավորել Բակո Սահակյանին. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երբ քաղաքական զարգացումներն ավելի արդար չեն էլ կարող դասավորվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԳՆ նշանակեց Մասիս Մայիլյանին ու ոմանց կողմից արժանացավ քննադատությունների, բայց ես խիստ ողջունում եմ թե՛ Հարությունյանին, թե՛ Մայիլյանին: Էս մարդկանց սկզբունքայնությունն էլ էսքան ա ու լավա, որ դա բացեիբաց ի ցույց են դնում: Արայիկ Հարությունյանին հորդորում եմ հնարավորինս շուտ կալանավորել Բակո Սահակյանին և իրեն թաքուն սատարած մնացած ռազմական ու քաղաքական գործիչներին: Հավատացնում եմ ես առաջինը կողջունեմ վերոգրյալներին կալանավորելու որոշումն ու երբեք չեմ հայտարարի, որ Բակո Սահակյանը արժանի չէր բանտարկվելու: Ի գործ, պարոն Հարությունյան, բոլորին իրենց արժանի տեղը դրեք»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն