Ինչպե՞ս էր երիտասարդ Նիկոլ Փաշինյանը ապահովում հոկտեմբերի 27-ի քարոզչական ֆոնը. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է.

Նկարում Նիկոլի ու Աննայի հեղինակած Օրագիր օրաթերթի 1999 թվականի հունվարի 29-ի համարն է: Ինչպես տեսնում եք Նիկոլն այս ժամանակ Վազգեն Սարգսյան նկատմամբ հերյուրանքներ և ատելություն էր տարածում, որն էլ իր` վերջերս ասած տրամաբանությամբ ամբողջությամբ ապահովում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության քարոզչական ֆոնը: Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված պնդումների ինքն իր թերթով պատրաստել և ժողովրդի աչքերում արդարացրել է ապագա ոճրագործությունը:

Ինչպես տեսնում եք Նիկոլն իր ասածի նման 99-ին պատրաստում էր Վազգենի սպանությունը, իսկ արդեն 9 ամիս անց Վազգենին գնդակահարեցին պառլամենտում: Էս ամեն ինչն ամբողջացնելու համար միայն ավելացնեմ, որ Վազգենի եղբայր Արամն այսօր Նիկոլի իշխանության ամենամոլի պրոպագանդիստներից ու պահապաններից է...»:

article-image

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն