Ըստ տարբեր տեղեկությունների, «Հայկական ժամանակի» վերադարձի ամսական արժեքը կազմել է մոտ 15-20000$. Բագրատ Եսայան

article-image

«Հայկական ժամանակի» վերադարձի ամսական արժեքը կազմել է մոտ 15-20000$, որը, անկախ ամեն ինչից, փոխանցվել է թերթին,- ֆեյսբուքում գրել է «Երկիր» թերթի նախկին գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը։

«Միքայել Մինասյանն իր վերջին լայվի ընթացքում հայտարարեց, որ Նիկոլի էմիսարի փափուկ շանտաժին տեղի տալով, «Հայմամուլը» «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ տպաքանակի անվերադարձ գնման պայմանագիր է կնքել։ Ինձ, որպես «Երկիր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, հետաքրքրեց, թե ի՞նչ թվերի մասին է խոսքը։ Ըստ տարբեր տեղեկությունների, «Հայկական ժամանակի» վերադարձի ամսական արժեքը կազմել է մոտ 15-20000$, որը, անկախ ամեն ինչից, փոխանցվել է թերթին։

Փաստորեն ստացվում է, որ «նախկին հանցավոր ռեժիմի» տարիներին «ընդդիմադիր» թերթի սեփականատեր և գլխավոր խմբագիր լինելը բավականին լուրջ կոռուպցիոն հնարավորություններ է բացել՝ այս կամ այն բովանդակության տեղեկություններ ու հոդվածներ տպագրելու կամ չտպագրելու դիմաց ֆինանասական «փոխհատուցում» ստանալու առումով։

Էս բոլորից հետո, թե բա «կոռուպցիոն բոլոր սխեմաները բացահայտելու ենք», «ապօրինի եկամուտները բռնագանձելու ենք»։

Հ. Գ. Կարծում եմ այս գործարքի մասին ճշգրիտ տեղեկությունները իրավապահները կստանան Միքայել Մինասյանից և Նիկոլ Փաշինյանից՝ հիմա կամ հետագայում, քրեական գործի քննության ընթացքում»,- ֆեյսբուքում գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն