Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները անաղարտ պահելու համար. Գ. Դանիելյան

article-image

Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գեւորգ  Դանիելյանը:

«Հայ Եկեղեցու նկատմամբ սովետական հետապնդումների և հաշվեհարդարի վախճանն ավետող հզոր արձագանքին համահունչ նորանկախ Հայաստանում առաջին իսկ օրերին (1991 թ. հունիսի 17-ին) ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով Հայ Եկեղեցին ճանաչվեց՝ ԱԶԳԱՅԻՆ։ Հետագայում այդ կարգավիճակը ձեռք բերեց սահմանադրական արժեք։

«Հայ Եկեղեցու պատմությունը», ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՌԱՐԿԱ, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված)։ Այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ այն խոցելի չի որակել, իսկ ՄԻԵԴ֊ը եկեղեցու պատմության դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց (այս դիրքորոշման վրա հղումն առկա է հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում)։ Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա վերը նշված օրենքը վերանայելու ճանապարհով։

Հ.Գ. ինչպես խոստացել էի՝ արտահայտվելու եմ միայն ծայրահեղ առանցքային խնդիրների շուրջ ...»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն