ՀՀ Ոստիկանությանը հերթական անգամ պոլի շոր սարքած իշխանությունը. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ԱՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Այսօր Բ26-ի դիմաց հավաք էր անցկացնում մի շատ հայտնի քաղաքական անշունչ առարկա իր թիմով: Ոստիկանները կողքը կանգնած շուրջ 20 րոպե հարցազրույց տվող անշունչ առարկային ոչ միայն չխանգարեցին այլև անգամ չհիշեցին, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պատրվակով մի քանի օր առաջ լրագրող էին ծեծում: Սա իշխանությունների կողմից Ոստիկանությանը պոլի շոր սարքելու հերթական դրվագն էր ու ցավոք արդեն հույս էլ չկա, որ ոստիկանական համազգեստ հագած նորմալ տղերքի պատիվը էս լակոտակրատիայի կողմից գոնե մի քանի գրոշ կգնահատվի:

Դուրս ա գալիս, որ ոստիկանները իշխանության հարճերն են և ցանկացած իշխանության ոտի տակի լաթ կարա անի բազմամարդ հավաք և ոստիկանները պետք ա էդ ոտի տակի լաթի համար պոլի շոր դառնան, իսկ այ, եթե էդ հավաքը անում են լակոտակրատիայի հակառակորդները ոստիկանները բլբուլ են կտրում: Բոլորդ լավ հիշում եք Ռուբեն Մելիքյանի մի հոգանոց ակցիան ինչով ավարտվեց: Էս են սրանք, ոստիկանին տրյապկա սարքած ու էս երկրում ցանկացած դրական բան բռնաբարած ոչնչությունները:

Հ.Գ. Հորդորում եմ ինձ բարոյախոսության դասեր տալուց զերծ մնալ, բարոյախոսության դասերի կարիք ունեն ոստիկանները, որոնց ժողովրդի թշնամի են դարձնում ու իրանց լակոտների ու էժան հաճախորդների համար պոլի շոր:

Վստահեցնում եմ ձեզ ապագա Հայաստանում ոստիկանները ամենահարգված մարդիկ են լինելու»:

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն