Այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն․ Սաղաթելյանը՝ այսօրվա և վաղվա ծրագրի մասին

article-image

Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիմադրության շարժման ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

«Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։

Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին,  բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում.  միասին կարևոր անելիք ունենք: 

Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը: 

Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու  համազգային շարժմանը:

Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին,  Ֆրանսիայի հրապարակում»,– գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն