Դավիթ Սանասարյանը չհերքեց, որ 3 միլիոն արժողությամբ կոստյում է կրում. տեսանյութ

article-image

Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ Պետական վերաhսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի մամուլի ասուլիսի ընթացքում AntiFake.am-ի լրագրողի այն հարցին, թե ցուցադրված լուսանկարում ի՞նչ ապրանքանիշի կոստյում և փողկապ է նա կրում, և որքա՞ն է դրա շուկայական արժեքը, Դավիթ Սանասարյանը հետևողականորեն խուսափեց պատասխանել, ինչում նրան օգնեցին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ասուլիսի կազմակերպիչներն ու նրա փաստաբանները։

Ցուցադրված լուսանկարը

Նախ նշենք, որ ցուցադրված լուսանկարում Դավիթ Սանասարյանը փորձագետների պնդմամբ կրում է Stefano Ricci իտալական թանկարժեք բրենդի կոստյում, որի արժողությունը մոտ 3 միլիոն դրամ է, իսկ փողկապի արժեքը գնահատվում է մոտ 150-200 հազար ՀՀ դրամ։ Այս տեղեկությունը Դավիթ Սանասարյանը չհերքեց, ինչից կարող ենք ենթադրել, որ այն հիմնավոր է։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կեղծ է լուսանկարում առկա կոստյումը՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես կեղծ բաներ չեմ կրում»։

Պետք է նշենք, որ սա Դավիթ Սանասարյանի միակ թանկարժեք կոստյումը չէ, և փորձագետների պնդմամբ տարբեր լուսանկարներում Սանասարյանին կարող ենք գտնել տարբեր բրենդների թանկարժեք հագուստով։

Անհրաժեշտ է նշել, որ Սանասարյանն իր եկամուտներով և նախկին պետական պաշտոնյայի իր աշխատավարձով չէր կարող իրեն թույլ տալ շքեղ բրենդային հագուստ։ Ուստի հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Սանասարյանը ձեռք բերել իր այս և մյուս բրենդային կոստյումները, ի՞նչ միջոցներով կամ ո՞վ է նվիրել։

Բոլոր դեպքերում այս հարցում առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր, որոնք ուսումնասիրության և պարզաբանման կարիք ունեն, ինչը պետք է հայտնվի նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1 մասով՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն