«Յանդեքսի» տասնյակ վարորդներ դժգոհում են միջնորդավճարի բարձրացումից, ընկերությունից էլ պնդում են՝ այն անխուսափելի է․ News.am

article-image

«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները մի քանի օր է՝ բողոքում են ծառայության միջնորդավճարի բարձրացումից: Միջնորդավճարը 16 %-ից դարձել է 18.4 տոկոս:

«Եթե քսան հազար դրամի պատվեր ենք ունենում, յոթ հազարը վճարում ենք իրենց, որից յոթ հազարը իրենց ենք տալիս, մոտ հինգ հազար վառելիքի համար ենք վճարում, եւ կարելի է ասել՝ մեզ ոչինչ չի մնում այդքան պատվերի դիմաց»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարորդ Արթուր Զոհրաբյանը:

Վարորդի խոսքով՝ նախօրեին տասնյակ վարորդներ հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն իրենց բավարարող պատասխաններ չեն ստացել: «Մեզ ասացին՝ եթե չեք ուզում, մի վարեք: Բայց մենք պատրաստվում ենք բողոքել մինչեւ վերջ, ավտոերթեր անցկացնել, ինչ-որ պահի անջատել ծրագիրը»,- ասաց վարորդը:

Ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի խոսքով՝ ծառայության գինն ավելացել է ամբողջ աշխարհում, իսկ իրենք փորձել են բարձրացումն անել հնարավորինս ուշ եւ մինիմալ կերպով՝ համապատասխան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին:

«Միջնորդավճարը մեր ծառաթյան միակ աղբյուրն է, այն երկրներում, որտեղ գոյություն ունի «Յանդեքս» ծառայությունը միջնորդավճարը բարձրանում է առավել արագ եւ առավել բարձր տոկոսով՝ մինչդեռ մեր երկիրն այդ երկրների շարքում ամենացածր միջնորդավճար ունեցնող է»,- նշեց Ավետիս Գասպարյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ սակագնի բարձրացում եղել էր երեք տարի առաջ: Սակագնի բարձրացման շնորհիվ ավելանում են նոր ծառայություններ, բարձրանում է գործողների որակը եւ ապահովվում է համակարգի անխափան աշխատանքը:

«Եթե մենք այս փոփոխությունները չանենք, վարորդներն ավելի շատ կորցնելու են, քան շահելու: Մենք թափանցիկ ընկերություն ենք եւ չենք կարող խոչընդոտել նրանց բողոքի արտահայտումը, հեռացնել ծառայությունից կամ սահմանափակել մուտքը, սակայն նրանք մի խումբ վարորդներ են եւ չեն կարող ներկայացնել բոլոր վերաբերմունքը եւ մտածողությունը: Մենք չունենք սահմանափակում եւ չենք ասում, որ եթե վարորդը որոշում է դուրս գալ «Յանդեքս» համակարգից, ապա չի կարող վերադառնալ կամ միաժամանակ իրավունք չի ունենա այլ համակարգում աշխատելու: Իրավունքն իրենցն է»,- ընդգծեց Ավետիս Գասպարյանը:

Աղբյուր`   NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն