Նիկոլն ու իր հաճախորդները պետք է հասկանան՝ ցանկացած հակառուսականության քարոզ անթույլատրելի է ու ձեռնտու է Հայաստանի թշնամիներին․ Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլի եւ նրա «հաճախորդների» կողմից հակառուսականության քարոզը ձեռնտու է Թուրքիային,  Ադրբեջանին ու ՆԱՏՕ-ին։

Կարո՞ղ է ՆԱՏՕ-ն է տասնամյակներ շարունակ Հայաստանին զենք մատակարարել ։

Մոռացե՞լ եք, ոնց էիք պատերազմի ժամանակ հույս կապում ռուսների հետ,որ թույլ չտար ադրբեջանական բանակի ներխուժում ՀՀ տարածք։

Ու՞ր էր այդ ժամանակ Արեւմուտքը։ Նավերը Հայաստանի լեռներ չէի՞ն բարձրանում։

Ռուսաստանը չլիներ, թուրքերն ու ադրբեջանցիները գրավել էին եւ Արցախը, եւ Հայաստանի մի քանի շրջան էին օկուպացրել։

Նիկոլն ու իր հաճախորդները պետք է հասկանան, ցանկացած հակառուսականության քարոզ անթույլատրելի է ու ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։

Ինչպե՞ս բնութագրել մեկին, ով խոսում է պատերազմի վտանգից ու միաժամանակ «բոչկա է գլորում» դաշնակից Ռուսաստանի վրա։

Պետական շահերի դավաճանությու՞ն է, թե՞՝ ոչ…դատեք ինքներդ»։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն