Ոստիկանները պարզել են օրեր առաջ ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը

article-image

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը, հունիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Աղբյուր` Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն