Ապատեղեկատվություն․ հերթը հասավ «Ֆլայ Ուան Արմենիային»․ Հակոբ Ճաղարյան

article-image

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ

Հերթը հասավ «Ֆլայ Ուան Արմենիային»

Որոշեցի կիսվեմ Էս վիդեոյով, որովհետև նրա տակ արդեն մոտ 600 արձագանք կա:

Սկսեմ  նրանից, որ`

-Ֆլայ Ուան Արմենիան հայկական առաջին ավիաընկերությունը չի: Այն նույնիսկ ամբողջովին հայկական էլ չէ: Այլ մոլդովական Fly One ավիաընկերության հետ բաժնեմասեր կիսած (ընդ որում հայկական կողմի բաժնեմասերն ավելի են, քան գովերգած «Առնայում» ունի ՀՀ կառավարությունը):

Նրանից առաջ գործել և գործում են «Ավիակոմպանիա Արմենիան», «Արմենիա Էյրվեյզը», «Ատլանտիս...», «Տարոն»...

One (մեկ) բառը առաջին չի նշանակում: Դա ընդամենը մոլդովական «մայր» ընկերության անվանման վերծանությունն է «Արմենիա» հավելմամբ:

-«Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերությունը լոուքոստեր է, էժան տոմսեր առաջարկող ընկերություն: Որն էժան արժեքին, բացի սուբսիդավորման աղբյուրներից (ինչպես «Ռայան Էյրի» պարագայում էր), հասնում է ուղևորին ծառայություններ գնելու, կամ ինքնուրույն կատարելու մեջ ընտրություն տալու միջոցով:

Հեղինակն ասում է, որ աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի հանդիպել տոմսերի օնլայն գրանցման, կամ օդանավակայանում նույն գործողությունը, որպես վճարովի ծառայություն, գնելու երկընտրանքին:

Իսկ կառավարության կողմից էդքան գովերգած` «խնամոնք եկան...», 35 եվրոյով Միլանում կամ Հռոմում կոֆե խմելու գնացող հասարակությունը տեղյակ չի՞, որ նույնը առաջարկում էն ԲՈԼՈՐ լոուքոստերները:

RyanAir-ը և WizzAir-ը էդ թվում:

RyanAir-ի առաջին, ու էդպես էլ առաջին մնացած վերջին թռիչքներն ամբողջությամբ կապված են էսպիսի պատմությունների, սկանդալների հետ:

Հեղինակը դրանցից տեղյակ չի՞, թե՞ էս պահին էս ձևովա պետք ներկայացնել:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ:

«Ֆլայ Ուանը» ունի 3-րդ առաջարկը, ինչը ներկայացվում է տոմս գնելիս`

ուղևորն ունի տոմսի արժեքին ընդամենը €4 ավելացնելով ստանա իր տոմսի ավտոմատ գրանցմամ (ռեգիստրացիայի) հնարավորություն: Ինչպես նաև տեղի ընտրության հնարավորութնուն, ձեռքի և հանձնվող բեռի, ապահովագրության, հյուրանոցի պատվեի, ..... Ինչից և կազմավորվում է տոմսիդ վերջնական արժեքը:

Ես անձամբ, ուղիղ 2 օր առաջ օգտվել եմ Ֆլայ Ուանի էդծառայությունից:

Էլեկտրոնային փոստով նույնիսկ նստեցմանդ կտրոնն է գալիս: Որով կարող ես և ուշ գնալ օդանավակայան, և ուղիղ գնալ նստեցման:

Երբ ավիացիայի մասնագետները, էդ թվում և ես, մինչՌայանԷյրյան դարաշրջանում բացատրում էին էս ամենը, փորձեք հիշել քարկոծումներն ու «du cares u naxanz» վայ-քոմենթները:

Ավելացնեմ, որ Ֆլայ Ուանը, ի տարբերություն գովերգված RyanAir-ի, ՉԻ ՍՈւԲՍԻԴԱՎՈՐՎՈւՄ ՀՀ կառավարության կողմից:

Բայց իռլանդական ընկերությունը վարում էր նույն լոուքոստ քաղաքականությունը նույնիսկ բոլ-բոլ սուբսիդավորվելու պայմաններում:

- անձնակազմում ռուս բորտուղեկցորդուհիների պահով`

հերթական մոլորությունը: Բացատրեմ`

Ինչպես բազմիցս բարձրաձայնել, և պատճառները բացահայտել եմ, ՀՀ ավիացիոն իշխանությունները 2020 թ. Մայիսից գտնվում են ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության «սև ցուցակում»: Եվ բոլոր հայկական գրանցմամբ ավիաընկերություններին` անպիտան ավիացիոն իշխանությունների անպիտան աշխատանքի հետևանքով արգելված է մուտք գործել ԵՄ օդային տարածք:

Էս պատճառով դեպի ԵՄ թռիչքները կատարվում են մոլդովական գրանցմամբ օդանավերով և մոլդովական գործընկեր-ավիաընկերության անվանանիշերով:

Մինչև ավիացիոն «հրաշքի» հեռանալուց հետո մասնագետները չկարողանան վերը նշված «սև ցուցակից» դուրս բերել հայկական ավիացիոն իշխանությունների ոտնահարված կարգավիճակը:

Էդ իսկ պատճառով անձնակազմում միշտ կան Մոլդովայի քաղաքացիներ: Նույնիսկ եթե նրանք էթնիկ ռուս էլ լինեն: Նրանք հայկական ավիաընկերության` դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու գրավականն են:

Հիմա, էսքանից հետո հարց`

Հեղինակն էսքանից տեղյակ չէ՞ր:

Իսկ եթե տեղյակ չէր, որևէ հարթակում հայտարարություններ անելուց առաջ հարցի բովանդակությանը ծանոթանալու կարիք չի ունեցե՞լ:

Թե՞ ինչ որ մեկին ուղղակի պետքա, որ էս տեսակետից դիտարկվի»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն