Դժբախտ պատահար՝ Արարատի մարզում. 18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

article-image

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն