Եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, ապա չի լինի որևէ ՄԱԿ, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան․ Գուտերեշ

article-image

ՄԱԿ-ը հուսով է, որ Ուկրաինայում Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծումը կդադարի, և ՄԱԳԱՏԷ-ն մուտք կգործի ատոմակայան։ Այս մասին BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մենք լիովին աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ին՝ ատոմակայանում իրավիճակի կայունացման համար պայմաններ ստեղծելու ջանքերում: Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնին ինքնասպանություն է, և ես հուսով եմ, որ այդ հարձակումները կդադարեն: Նաև հույս ունեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա մուտք գործել կայան»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։

Գուտերեշը նաև հայտարարել է, որ միջուկային առճակատման վտանգը վերադարձել է տասնամյակներ անց և կոչ է արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը միջուկային զենք չօգտագործել:

«Կարծում եմ, որ եթե միջուկային զենք օգտագործվի, ապա, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի որևէ ՄԱԿ, որ ինչ-որ կերպ արձագանքի դրան»,- ասել է նա՝ պատասխանելով ճապոնացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ՄԱԿ-ն արձագանքում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։

Գուտերեշն այցելել էր Ճապոնիա՝ մասնակցելու Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն