Գազայի հատվածում զինադադար է հաստատվել՝ եռօրյա արյունալի հակամարտությունից հետո

article-image

«Իսլամական ջիհադի» զինյալները և Իսրայելի իշխանությունները կիրակի ուշ երեկոյան հայտարարել են զինադադար։ Կողմերը կրակը դադարեցնելու մասին համաձայնության են եկել Եգիպտոսի միջնորդությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Reuters.com–ից։

Իսրայելի իշխանությունները կիրակի երեկոյան թեև հաստատել են զինադադարը, սակայն ընդգծել են՝ պատրաստ են ուժ կիրառել, եթե հրադադարը խախտվի։

«Իսլամական ջիհադի» խոսնակ Մուհամադ ալ-Հինդին էլ իր հերթին հայտարարել է, թե Եգիպտոսը պարտավորվել է հնարավորինս անել «Իսլամական ջիհադի» երկու բանտարկյալներ Բասամ ալ-Սաադիին և Ավա Ուդեին ազատ արձակելու համար։

Հիշեցնենք, որ երեք օր տևած հակամարտության պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ։ 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն