Սա ձեզ համար եղել է ընդամենը փեշակ, փող աշխատելու միջոց. Նարեկ Սամսոնյանը` Մաշտոցի պուրակի համար նախկինում պայքարող ակտիվիստներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, տավուշյան սահմանային լարումներին և Մաշտոցի պուրակում տեղի ունեցող իրադարձություններին: 

Սամսոնյանը, անդրադառնալով տավուշյան սահմանային լարումների ժամանակ իշխանական ներկայացուցիչների կողմից ընդդիմախոսների նկատմամբ իրականացված արշավին, նշել է. «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, սկսած տավուշյան սահմանային լարումներից, որտեղ  իշխանական պրոպագանդայի կենտրոնական թիրախը ոչ թե Ալիևն էր, ոչ թե Ադրբեջանն էր, այլ ներքաղաքական իրենց հակառակորդները՝ մենք մասնավորապես, մեզ սարքեցին՝ թշնամի: Այս մարդիկ բորենիների նման հարձակվել էին մեզ վրա: Մարդիկ, որոնք, ըստ էության, ողջ կյանքները այս երկրի համար բացի պարգևավճար ստանալուց ուրիշ բան չէին արել սկսեցին մեղադրել մարդկանց, որոնք նվազագույնը այս երկրի նկատմամբ իրենց պարտադիր երկու տարվա պարտքն էին կատարել, մեղադրել տարատեսակ հանցագործությունների մեջ: Հենց ադրբեջանական հինգերորդ շարասյան դերը իրենք են կատարում: Նրանց հիմնական թիրախը ընդդիմադիր գործիչներն էին: Նրանց հիմնական թիրախը ադրբեջանական պրոպագանդան ներս բերելն էր»: 

«Մեր բանակը բավականին լուրջ կերպով հետ մղեց ադրբեջանական սադրանքը, Նիկոլի կիրթ ընկերոջ սադրանքը: Աննա Հակոբյանի թախանձագին աղերսանքները անտեսած` Մեհրիբան Ալիևան հրահանգեց, որ մարդիկ դուրս գան ու վրեժ լուծեն հայերից»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով տավուշյան սահմանային լարումների ժամանակ Ռուսաստանի մթերքի շուկաներում հայկական ծիրանի մթերման խնդիրներին` AntiFake.am կայքի հիմնադիրը փաստել է, որ Հայաստանի կառավարության կողմից բացարձակ անտեսվեց ծիրանի` շուկաներից դուրսը մնալու փաստը. «Այնտեղ Սամվել Կարապետյանը, որը վերջերս Նիկոլի բորենիների կողմից պակաս հարձակման չէր ենթարկվում Ռոբերտ Քոչարյանի համար գումար, փրկագին մուծելու համար, ի հակադրություն այս բորենիների` բացեց տաղավար, և հայերը գնացին  ծիրան գնելու»: 

Սամսոնյանի համոզմամբ` այս իրավիճակում ծիրանը չէր ամբողջ խնդիրը: Խնդիրը այն էր, որ պետություն չկա. «Մենք չունենք պետություն: Ամենավատը դա է: Մեր պետությունը սահմանափակվում է մանկահասակ երեխային կամուֆլյաժ հագցնելով»:

«Այս երկրի քաղաքացիները դրսում որևէ պաշտպանություն չունեն իրենց պետության կողմից, քանի որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը «White Shorja» լողափն է, Հայաստանի Հանրապետությունը շիշ բռնողն է, Հայաստանի Հանրապետությունը պնդուկ-պոպոք միլիոններով առնող Հայկ Մարությանն է»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կառավարել տավուշյան մարտերը Նարեկ Սամսոնյանն ասել է. «Կա սուտ, կա մեծ սուտ, անբարոյական սուտ և սուտ, որը ասում են նիկոլենք»:

Նիկոլ Փաշինյանի` РБК հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը նշել է, որ Փաշինյանը փորձում էր ցույց տալ, որ ինքն է ամենառուսամետ գործիչը` հավելելով, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ Փաշինյանի ողջ քաղաքական թիմը բաղկացած է հակառուսական տարրերից:

Սամսոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ կարծիք հայտնեց. «Փայլուն հարցազրույց էր: Իսկական նախագահի, քաղաքական մտահորիզոնի, քաղաքական խորը պատկերացումների ցուցադրություն էր»:

Սամսոնյանը անդրադարձել է նաև իշխանությունների կողմից ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ապօրինի նշանակում կատարելու մեջ մեղադրելուն` ներկայացնելով, թե ինչպես էին իշխանությունները վարչապետի նախկին օգնական, Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանին անօրինական ձևով պաշտոն տվել: Սամսոնյանը նշել է, որ այս ամենի պատճառը ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն են:

AntiFake.am կայքի հիմնադիրը անդրադարձել է նաև Մաշտոցի պուրակում իրականացված ծառահատումներին` նշելով, որ պուրակի համար նախկին պայքարողները այժմ քանդում են այն:

«Սա ձեր համար եղել է  ընդամենը փեշակ, փող աշխատելու միջոց»,-դիմելով Մաշտոցի պուրակի պահպանման համար նախկինում պայքարած, այժմ լռություն պահմանող ակտիվիստներին՝ ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` Ամուլսարի շահագործման վերաբերյալ պրոպագանդիստական հայտարարություններին` Սամսոնյանը կոչ արեց վերջինիս ցեմենտի գործարանից ծանր տեխնիկա հանել և գնալ ու քանդել Ամուլսարի բոլոր պատնեշները:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն