Կրակոցներ՝ չգործող ռեստորանի մոտ․ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

article-image

Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի չգործող ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից օդ էր կրակել: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վարդենիսի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը, նաև ներկայացրել է գազային օդաճնշիչ ատրճանակը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն