Վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու. Միհրան Հակոբյան

article-image

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է

«Ամուլսարի խնդիրը արձանագրեց այն կառավարչական անտերությունը, որ կա Հայաստանում: Քաղաքական առումով համար մեկ խնդիրը հանքի շահագործումը կամ դրա կասեցումը չէ: Խնդիրն այն է, որ վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու: Սրանց թվում էր, թե իշխանության գործը ոչ թե որոշումներ կայացնելն է, այլ ծառայողական մեքենաներով պտտվելն ու պարգևավճարներով բյուջեն լափելն է, ձեռքի հետ էլ դատարկ կարգախոսներով զանգվածներին կերակրելը: Այս ռեժիմի անփառունակ վախճանը դաս է լինելու գալիք սերունդներին, որ չի կարելի փողոցային անգրագետ ու անծրագիր պոպուլիստին երկրի ղեկը վստահել: Նաև չի կարելի իշխանություն լինել՝ հիմքում ունենալով միայն դատարկ մեծախոսությունն ու չհիմնավորված մեծամտությունը»:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն