Լիբանանի նախագահը հայտարարել է, որ պայթուցիկներով լեցուն պահեստի մասին իմացել է ընդամենը 3 շաբաթ առաջ

article-image

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պաշարված պայթունավտանգ նյութերի հսկա պահեստի մասին տեղեկացել է պայթյունից ընդամենը մոտ երեք շաբաթ առաջ` նշելով, որ կարգադրել է համապատասխան պաշտոնյաներին «անել այն, ինչ անհրաժեշտ է», հաղորդում է Sky News-ը:

Պահեստը գոյություն է ունեցել դեռևս 2013 թվականից, երբ այն առգրավվել է բեռնանավից, բայց Աունը ասել է, որ «որևէ իրավասություն չի ունեցել նավահանգստում» և չգիտեր, թե «որտեղ էին դրանք պահվում»:

Լրագրողի հարցին, թե արդյոք նախագահը չպետք է հետևեր իր կարգադրության կատարմանը, Աունը արձագանքել է. «Իսկ դուք գիտե՞ք, թե որքան խնդիրներ են կուտակվել»:

Լրատվականը նշում է, որ համաձայն ուսումնասիրված փաստաթղթերի` պաշտոնյաները վերջին տարիներին տասն անգամ բարձրացրել են ամոնիումի նիտրատի` այնտեղ պահեստավորման խնդիրը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն